Պատահարներ
Volkswagen Jetta-ն հարվածել է կայանած մեքենային, վերջինս բախվել է էլեկտրասյանը
Հունվարի 8-ին՝ ժամը 00:06-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ծերենցի փողոցի 1-ին նրբանցքի տներից մեկի դիմաց տեղի է ունեցել ՃՏՊ. ավտոմեքենան բախվել է սյանը, տուժածներ չկան. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ «Volkswagen Jetta» մակնիշի ավտոմեքենան (վարորդը՝ Լ. Ն.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել կայանած «Mercedes-Benz E200» մակնիշի ավտոմեքենային (վարորդը՝ Ա. Մ.), որն էլ բախվել է էլեկտրական սյանը և վնասել այն:
Փրկարարները հոսանքազրկել են «Volkswagen Jetta» մակնիշի ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը: Էլեկտրական ցանցի աշխատակիցները կատարել են հոսանքազրկման աշխատանքներ:
Նմանատիպ հոդվածներ
ԶԳՈՒՇԱՑՈՒՄ․ Սարսափելի կադրեր 21+․ «Մարդ ենք սպանել»․ Մհեր Ենոքյանի խոստովանությունը և ոչ միայն
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Կանգնացրել են զորակոչի ավտոբուսը. քաշքշոցներ, հայհոյանքներ
ՀՀԿ-ական ղեկավարին թույլ չեն տալիս գնալ աշխատասենյակ
Ավտովթար Արարատի մարզում. վթարված մեքենաներից մեկը մխրճվել է ավտովերանորոգման սրահի մեջ
Ավելին Պատահարներ բաժնից
ՏԵՍԱՆՅՈՒԹ.Վրաստան–Հայաստան սահմանին ծանր իրավիճակ է․ կան ուշաթափված երեխաներ
Ջրափրկարարները քաղաքացուն դուրս են բերել ափ․ նրա կյանքին վտանգ չի սպառնում
5.0