Պատահարներ
Հունվարի 1-ից ավտոմեքենա ներկրողները կկարողանան հաշվարկել վճարման ենթակա գումարը
Gohar Vardanyan
600 դիտում
Պետական եկամուտների կոմիտեն, ավտոմեքենաների գնահատման վերաբերյալ մաքսային մարմինների տրամադրության տակ եղած տեղեկատվությունն արդիականացնելու նպատակով, իրականացրել է ավտոմեքենաների արտահանման հիմնական երկրների շուկաներում ձևավորված գների վերաբերյալ էլեկտրոնային հարթակներում առկա տեղեկատվության ուսումնասիրություն:ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ արդյունքները համադրվել են մաքսային մարմինների տեղեկատվական բազայում առկա տեղեկատվության հետ:
2019թ. հունվարի 1-ից անձնական օգտագործման նպատակով ներմուծված ավտոմեքենաների (բացառությամբ մինչև 2019թ. հունվարի 1-ը ձեռք բերված ավտոմեքենաները) մաքսային ձևակերպումների վճարման ենթակա գումարի չափը պարզելու համար կոմիտեն առաջարկում է առաջնորդվել ՊԵԿ պաշտոնական կայքէջի (http://www.petekamutner.am)՝ «Ֆիզիկական անձանց կողմից երրորդ երկրներից ներմուծվող ավտոտրանսպորտային միջոցների մաքսային վճարների հաշվիչ» ենթաբաժնի արժեքային ցուցիչներով: Մշակված արդյունքները տվյալ ենթաբաժնում հասանելի կլինեն 2019 թ. հունվարի 1-ից:
Այսպիսով՝ անձնական օգտագործման նպատակով 2019 թ. հունվարի 1-ից ավտոմեքենա ներկրողները կկարողանան նախապես ճշտել և հաշվարկել ներմուծվող ավտոմեքենայի մաքսազերծման ընթացքում վճարման ենթակա գումարի չափը:
Նմանատիպ հոդվածներ
ԶԳՈՒՇԱՑՈՒՄ․ Սարսափելի կադրեր 21+․ «Մարդ ենք սպանել»․ Մհեր Ենոքյանի խոստովանությունը և ոչ միայն
Gohar Vardanyan
1 րոպե
51,075
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Վերին Լարսն այս պահին
Gohar Vardanyan
1,448
Մարտի 1-ին ոստիկան Արմեն Երիցյա՞նին են փորձել սպանել
Gohar Vardanyan
1 րոպե
1,097
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է
Gohar Vardanyan
794
Ավելին Պատահարներ բաժնից
75-ամյա տղամարդը խանդի պատճառով դանակահարել է նախկին կնոջը
1 րոպե
171
Լուրերը մեկ տողով. Սպանություն Երևանում, օլիգարխների «դասեր» ԱԺ-ում և Մերձավոր Արևելքում սրվող իրավիճակ
1 րոպե
120
Լուրերը մեկ տողով. Լարված աշխարհ. Թրամփի վերջնագիր, հրթիռային հարվածներ և բնական աղետներ
1 րոպե
226
Մահվան ելքով վրաերթ Վաղարշյան փողոցում
1 րոպե
1,560