Պատահարներ
Մարտի 1-ին ոստիկան Արմեն Երիցյա՞նին են փորձել սպանել
ԱԻՆ Արտակարգ Ալիքի տեղեկատվական կենտրոնի ղեկավար Նիկոլայ Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում Մարտի 1-ի արյունալի իրադարձությունների հետ կապված կարեւոր հանգամանք էր նշել: Գրիգորյանը մասնավորապես նշել էր…
ԱԻՆ Արտակարգ Ալիքի տեղեկատվական կենտրոնի ղեկավար Նիկոլայ Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում Մարտի 1-ի արյունալի իրադարձությունների հետ կապված կարեւոր հանգամանք էր նշել:
Գրիգորյանը մասնավորապես նշել էր, որ մի բարձրաստիճան ոստիկան պատմել է, թե ինչպես են իրեն Մարտի 1-ին թիրախավորել, որ սպանեն: Armtimes.com-ը Նիկոլայ Գրիգորյանից խնդրել է պարզաբանել, թե որ բարձրաստիճան ոստիկանի մասին է խոսքը, վերջինս, սակայն, ասել է , որ թույլտվություն չունի անունը հրապարակելու:
Լրատվամիջոցի տեղեկություններով, այդ բարձրաստիճան ոստիկանը Արմեն Երիցյանն է եղել, որը 2008 թվականին ՀՀ ոստիկանապետի առաջին տեղակալն էր:
«2008 թվականի մարտի մեկին Հայաստանում թոշնեց գարնան առաջին օրը՝ զարթոնք, սեր…խամրեց ՔՊ համաշխարհային օրը՝ մարդասիրություն, քաղաքացիական բնակչության պաշտպանություն. խաղաղ բնակչության դեմ զորք հանվեց: Կրակոցներ հնչեցին բոլորովին անմեղ մարդկանց ուղղությամբ՝ նպատակային, թիրախավորված: Մի շատ-շատ բարձրաստիճան ոստիկան ինձ պատմում էր, թե ինչպես են իրեն թիրախավորել, որ սպանությունն օգտագործեն միտինգավորներին դաժանորեն ճնշելու համար: Բայց ժամանակին ստացված տեղեկատվությունն ու հուշումը փրկել են նրա կյանքը, ինչը, ցավոք, չի կարելի ասել զոհվածների մասին»:
Լրատվականի տեղեկություններով, հուշումը արվել է ԱԱԾ աշխատակիցներից մեկի կողմից:
Նմանատիպ հոդվածներ
ԶԳՈՒՇԱՑՈՒՄ․ Սարսափելի կադրեր 21+․ «Մարդ ենք սպանել»․ Մհեր Ենոքյանի խոստովանությունը և ոչ միայն
ԶԳՈՒՇԱՑՈՒՄ․ Թույլ նյարդեր ունեցող անձինք չդիտեն, քանի որ տեսանյութում առկա են դաժան կադրեր։ Ֆեյսբուքյան օգտատեր Նարեկ Մա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Վերին Լարսն այս պահին
Վերին Լարսում կան մեծ թվով կուտակված մեքենաներ։ Այս մասին տեղեկացնում են Radioaurora-ի հետևորդները։ Հիշեցնենք՝ Վրաստանի...
«Օպերացիա» սրճարաններից մեկում. Զապը եւ մի քանի քրեական հեղինակություններ տարվել են ոստիկանություն
Երեկ մայրաքաղաքի սրճաններից մեկում ոստիկանությունը հերթական «օպերացիան» է իրականացրել, ինչի շրջանակում մի քանի՝ թվով 4 ք...
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է
Վրաստանի ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտից ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների ն...