Հասարակություն
Հացի եւ աղի արտադրության ծավալները նվազել են
Հայաստանում հացի և ալյուրի արտադրության ծավալներն այս տարվա 11 ամիսներին նվազել են: Ինչպես տեղեկացնում է ՀՀ վիճակագրական կոմիտեն, ալյուրի արտադրության ծավալները նվազել են 20.6 տոկոսով, իսկ հացինը՝…
Հայաստանում հացի և ալյուրի արտադրության ծավալներն այս տարվա 11 ամիսներին նվազել են: Ինչպես տեղեկացնում է ՀՀ վիճակագրական կոմիտեն, ալյուրի արտադրության ծավալները նվազել են 20.6 տոկոսով, իսկ հացինը՝ 2.4 տոկոսով: Նվազել է նաև աղի արտադրությունը՝ 28.9 տոկոսով:
Շաքարավազի արտադրության ծավալը նույն ժամանակահատվածում աճել է 19.2 տոկոսով: 11.3 տոկոսով աճել է սիգարետների, 24.3 տոկոսով՝ պահածոների, 20.8 տոկոսով՝ մսամթերքի արտադրությունը: Բայց միաժամանակ տավարի, խոզի ու ոչխարի մսի արտադրության ծավալները նվազել են:
Կոնյակի արտադրության ծավալները վերոնշյալ ժամանակահատվածում աճել են 0.2, գարեջրինը՝ 14.2 տոկոսով, իսկ գինու արտադրության ծավալները նվազել են 3.4, օղունը՝ 38.5 տոկոսով:
Նմանատիպ հոդվածներ
Մանրամասներ՝ Սերժ Սարգսյանի եղբորորդու` Նարեկ Սարգսյանի ու թիկնապահների գործով
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ինչպես հայտնի է, Ազգային անվտանգության ծառայությունում Սերժ Սարգսյանի եղբորորդու` Նարեկ Սարգ...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ Գագիկ Սուրենյանը եղանակային նորություններով
«Աշոցքում ցիկլոնը արդեն իր դերի մեջ է»,- այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերեւութաբան...
Որ ապրանքները կթանկանան հունվարի 1-ից հետո
Հայաստանի անդամակցությունը ԵԱՏՄ-ին շարունակում է հանգեցնել բազմաթիվ ապրանքատեսակների թանկացումների։ Ինչպես գիտենք, 11 55...
Գավառը բողոքում է. բնակիչները ճանապարհ են փակել
Գավառ քաղաքում բնակիչները ճանապարհ են փակել՝ պահանջելով Հացառատ համայնքի բնակիչ Սարգիս Հովհաննիսյանին ազատ արձակել, որը...