Հասարակություն
Ամբողջ ձնամաքրող տեխնիկան ներգրավվել է ձյան մաքրման աշխատանքներին․ Հակոբ Կարապետյան
«Սանիտեկին» ու համայնքին պատկանող ձնամաքրող ամբողջ տեխնիկան ներգրավվել է ձյան մաքրման աշխատանքներին։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Երեւանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը։…
«Սանիտեկին» ու համայնքին պատկանող ձնամաքրող ամբողջ տեխնիկան ներգրավվել է ձյան մաքրման աշխատանքներին։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Երեւանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը։
«Քաղաքի ամբողջ ձյունը միանգամից, մի ժամում մաքրելը պրակտիկորեն հնարավոր չի, վստահ եմ, որ հնարավոր չի ոչ մի քաղաքում: Այս պահի դրությամբ կարող եմ ասել, որ ձյան գալուն զուգընթաց Սանիտեկի ու համայնքին պատկանող ամբողջ ձնամաքրող տեխնիկան ներգրավվել է ձյան մաքրման աշխատանքներին:
Ամեն դեպքում, խնդրում ենք, եթե շատ մեծ անհրաժեշտություն չկա երթեւեկելու ավտոմեքենայով, փորձեք հրաժարվել մեքենայից՝ երթեւեկությունն ավելի թեթեւ ու անվտանգ դարձնելու նպատակով: Հատկապես ձնամաքրմանը խանգարում են մայթերի երկայնքով (երբեմն՝ երկու շարքով) խիտ կայանած ավտոմեքենաները»,- գրել է Կարապետյանը։
Նմանատիպ հոդվածներ
Մանրամասներ՝ Սերժ Սարգսյանի եղբորորդու` Նարեկ Սարգսյանի ու թիկնապահների գործով
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ինչպես հայտնի է, Ազգային անվտանգության ծառայությունում Սերժ Սարգսյանի եղբորորդու` Նարեկ Սարգ...
Որ ապրանքները կթանկանան հունվարի 1-ից հետո
Հայաստանի անդամակցությունը ԵԱՏՄ-ին շարունակում է հանգեցնել բազմաթիվ ապրանքատեսակների թանկացումների։ Ինչպես գիտենք, 11 55...
Գավառը բողոքում է. բնակիչները ճանապարհ են փակել
Գավառ քաղաքում բնակիչները ճանապարհ են փակել՝ պահանջելով Հացառատ համայնքի բնակիչ Սարգիս Հովհաննիսյանին ազատ արձակել, որը...
Ձեր առաջին ձյունը շնորհավոր. Սուրենյան
ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը շնորհավորել է երևանցիներին առաջին ձյան կապա...