Պատահարներ

ՏԵՍԱՆՅՈՒԹ․Կանխվել է թմրամիջոցի ապօրինի տեղափոխումը Հայաստան

ՏԵՍԱՆՅՈՒԹ․Կանխվել է թմրամիջոցի ապօրինի տեղափոխումը Հայաստան
Օրերս, ոստիկանության ԿՀԴՊԳՎ ԹԱՇԴՊ վարչության աշխատակիցները մաքսանենգ ճանապարհով Հայաստան թմրամիջոց տեղափոխելու վերաբերյալ օպերատիվ տեղեկություններ են ստացել, այս մասին հայտնում է ոստիկանության…
Օրերս, ոստիկանության ԿՀԴՊԳՎ ԹԱՇԴՊ վարչության աշխատակիցները մաքսանենգ ճանապարհով Հայաստան թմրամիջոց տեղափոխելու վերաբերյալ օպերատիվ տեղեկություններ են ստացել, այս մասին հայտնում է ոստիկանության մամուլի ծառայությունը։ Դեկտեմբերի 24-ին, համագործակցելով Պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչության օպերատիվ հետախուզության բաժնի, Մեղրիի ոստիկանության և ՌԴ սահմանապահ զորքերի ծառայողների հետ, ժամը 3-ի սահմաններում՝ պետական սահմանի «Ագարակ» անցակետի մաքսային հսկողության գոտում՝ մաքսային զննման ենթարկվեց Իրանից ժամանած ավտոբուսը։ Ուղևորներից մեկի՝ Մոջտաբա Էզեդինֆումեշի անձնական խուզարկությամբ և նրա նստատեղի հենակի դարակում հայտնաբերվեց «Տրամադոլ» դեղամիջոցի «200» և «100» գրառմամբ՝ ընդհանուր 20 հաբ։ ՊԵԿ քննչական վարչությունում հարուցվեց քրեական գործ։ Ըստ դատաքիմիական փորձաքննության եզրակացության՝ հաբերում հայտնաբերվել էր «տրամադոլ» տեսակի հոգեմետ նյութ։ Դեկտեմբերի 2-ին, Մոջտաբա Էզեդինֆումեշին ձերբակալվել է։ Կատարվում է նախաքննություն։

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Պատահարներ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250