Պատահարներ
2 մարդու կյանք խլած «Լեքսուսն» առևանգված էր
Gohar Vardanyan
517 դիտում
Երևանում տեղի ունեցած ողբերգական ավտովթարի մասնակից ավտոմեքենաներից մեկը առևանգված էր։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունից։
Ավելի վաղ հայտնել էինք՝ դեկտեմբերի 26-ին, ժամը 23.30-ին, Երևանի Իսակովի պողոտայում իրար էին բախվել «Լեքսուս» և «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաները. «Մերսեդեսի» 50-ամյա վարորդ Էդվարդ Քոչարյանը և 43-ամյա ուղևոր ՆվերՄելքոնյանը տեղում մահացել են, իսկ նույն մեքենայի 42-ամյա ուղևորուհին և «Լեքսուսից» դուրս բերված 2 տղամարդիկ մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Դեկտեմբերի 27-ին, ժամը 00.20-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգահարել 36-ամյա մի տղամարդ և հայտնել, որ Լենինգրադյան փողոցից փախցրել են իր ավտոմեքենան:
Մեկնած ոստիկանության Մաշտոցի բաժնի օպերատիվ խումբը պարզել է, որ դեկտեմբերի 26-ին, ժամը 23.30-ի սահմաններում Լենինգրադյան փողոցի 31/1 հասցեի մոտից փախցրել են ոստիկանություն դիմած տղամարդու «Լեքսուս» մակնիշի ավտոմեքենան և վթարի ենթարկվել:
Կատարվում է նախաքննություն:
Նմանատիպ հոդվածներ
ԶԳՈՒՇԱՑՈՒՄ․ Սարսափելի կադրեր 21+․ «Մարդ ենք սպանել»․ Մհեր Ենոքյանի խոստովանությունը և ոչ միայն
Gohar Vardanyan
1 րոպե
51,075
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Վերին Լարսն այս պահին
Gohar Vardanyan
1,448
«Օպերացիա» սրճարաններից մեկում. Զապը եւ մի քանի քրեական հեղինակություններ տարվել են ոստիկանություն
Gohar Vardanyan
1 րոպե
1,217
Մարտի 1-ին ոստիկան Արմեն Երիցյա՞նին են փորձել սպանել
Gohar Vardanyan
1 րոպե
1,097
Ավելին Պատահարներ բաժնից
75-ամյա տղամարդը խանդի պատճառով դանակահարել է նախկին կնոջը
1 րոպե
170
Լուրերը մեկ տողով. Սպանություն Երևանում, օլիգարխների «դասեր» ԱԺ-ում և Մերձավոր Արևելքում սրվող իրավիճակ
1 րոպե
120
Լուրերը մեկ տողով. Լարված աշխարհ. Թրամփի վերջնագիր, հրթիռային հարվածներ և բնական աղետներ
1 րոպե
226
Մահվան ելքով վրաերթ Վաղարշյան փողոցում
1 րոպե
1,560