Հասարակություն
Ջերմուկում արգելվեց մետաղական հանքարդյունաբերությունը
Gohar Vardanyan
496 դիտում
Հայկական բնապահպանական ճակատ քաղաքացիական նախաձեռնությունը հաղորդագրություն է հրապարակել, որը նույնությամբ ներկայացնում ենք․
«Ուղիղ ժողովրդավարության սկզբունքը հերթական հաջողությունը գրանցեց Հայաստանում։ Ջերմուկ խոշորացված համայնքի ավագանին 2018 թվականի դեկտեմբերի 18-ին որոշում է ընդունել, որով հավանություն է տվել համայնքի բնակիչների կողմից համայնքի ավագանուն ներկայացրած կոլեկտիվ հանրագրում նշված «Ջերմուկ համայնքը էկո-տնտեսական տարածք դարձնելու և համայնքում մետաղական հանքարդյունաբերությունը արգելելու վերաբերյալ» առաջարկությանը:
Ավագանին այս որոշումն ընդունել է ընդունել է 7 կողմ, 0 դեմ, 0 ձեռնպահ ձայներով՝ ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին կետի 42-րդ ենթակետով, «Հանրագրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի 1-ն մասի 3-րդ կետով, հաշվի առնելով Ջերմուկ համայնքի ավելի քան երեք հազար բնակիչների կողմից ներկայացված հանրագիրը, առաջնորդվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 184-րդ հոդվածի 3-րդ մասով և «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածով շարադրված տեղական ինքնակառավարման սկզբունքներով։
Հիշեցնենք, որ Ջերմուկ համայնքի առկա բնակչության ճնշող մեծամասնությունը իրացրել էին ուղիղ ժողովրդավարության իրենց իրավունքը և շուրջ 3000 ստորագրությամբ կոլեկտիվ հանրագիր էին ներկայացրել կառավարությանն ու Ջերմուկ համայնքի ավագանուն ու ղեկավարին, որտեղ ներկայացրել էին իրենց տարածաշրջանի տնտեսական զարգացման տեսլականը և պահանջել, որպեսզի տարածաշրջանում արգելվի մետաղական հանքարդյունաբերությունը և զարկ տրվի կանաչ էկոտնտեսության զարգացմանը։
Հանրագրում բնակիչները նշել էին նաև հետևյալի մասին.
«Ամուլսարում ոսկու արդյունահանմանը դրական եզրակացություններ տալով՝ նախորդ կառավարությունները ոտնահարել են նաև մեզ վրա ազդող որոշումների կայացմանը մասնակցելու մեր իրավունքը. նախ, մինչև 2016թ. մեր համայնքի խոշորագույն քաղաքը՝ Ջերմուկը, չի էլ համարվել Ամուլսարի ծրագրի ազդակիր, իսկ 2016-ին ազդակիր հայտարարվելուց հետո էլ այստեղ պատշաճ կարգով չեն կազմակերպվել հանրային լսումներ: Լիդիան ընկերությունը, ինչպես նաև նախկին իշխանությունների ներկայացուցիչները, արհամարհել են մեզ, փորձել են ապակողմնորոշել կամ վախեցնել: Մենք պահանջում ենք, որպեսզի նոր կառավարությունը հարգի ժողովրդի կամքը, և այդ հույսով էլ ներկայացնում ենք սույն հանրագիրը»:
Կառավարությունը դեռևս չի արձագանքել այս հանրագրում ներկայացված պահանջներին։
Արդեն 6 ամսից ավելին է, որ ի նշան բողոքի՝ Ջերմուկի բնակիչները շարունակում են փակ պահել Ամուլսար լեռան տարածք տանող ճանապարները՝ թույլ չտալով շինարարական աշխատանքների իրականացումը:
Հ.Գ. Այս տարվա մայիս ամսին էլ Նոյեմբերյանի ավագանին էր ընդունել նմանատիպ որոշում, որով արգելել էր իրենց համայնքի տարածքում իրականացնել երկրաբանահետախուզական և մետաղական հանքերի շահագործման աշխատանքները։ Այդ որոշումը նույնպես կայացվել էր համայնքի բնակիչների կողմից ներկայացված հանրագրի հիման վրա, որը ստորագրել էր 3074 բնակիչ»։
Նմանատիպ հոդվածներ
Մանրամասներ՝ Սերժ Սարգսյանի եղբորորդու` Նարեկ Սարգսյանի ու թիկնապահների գործով
Gohar Vardanyan
1 րոպե
535
«Վստրեչի Ապերի» գործով տուժողը եղբայրս է․ Լուիզա Ղամբարյանը մանրամասնել է
Gohar Vardanyan
1,428
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Արփին իր կիտած ունքերով շատերի ուշադրությունը գրավեց, բայց մեկ-մեկ երգում ենք․ Աննա Հակոբյան
Gohar Vardanyan
1,176
Զինծառայող Յուրիկ Բրոյանը հակասական վարք ունի․ ՊՆ պարզաբանումը
Gohar Vardanyan
670
Ավելին Հասարակություն բաժնից
Լուրերը մեկ տողով. ԱԺ-ում թեժ քննարկումներ, Մերձավոր Արևելքում սրվող պատերազմ և աղմկահարույց դատական գործեր
1 րոպե
57
75-ամյա տղամարդը խանդի պատճառով դանակահարել է նախկին կնոջը
1 րոպե
156
Լուրերը մեկ տողով. Սպանություն Երևանում, օլիգարխների «դասեր» ԱԺ-ում և Մերձավոր Արևելքում սրվող իրավիճակ
1 րոպե
112
Ոսկու գնի կտրուկ աճ՝ միջազգային շուկաներում
1 րոպե
210