ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Արփին իր կիտած ունքերով շատերի ուշադրությունը գրավեց, բայց մեկ-մեկ երգում ենք․ Աննա Հակոբյան
«Հանրապետության հրապարակում Արփին իր կիտած ունքերով շատերի ուշադրությունը գրավեց, բայց մենք նաև երգում ենք՝ մեկ-մեկ»,- այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ վարչապետի պաշտոնակատարի տիկին Աննա Հակոբյանը՝ տարածելով տեսանյութ, որտեղ փոքրիկ Արփին երգում է շատ հայտնի ու հին «Տոնածառ ջան, տոնածառ» մանկական երգը։
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 21–ին Երևանի Հանրապետության հրապարակում քաղաքապետ Հայկ Մարությանը վառեց գլխավոր տոնածառի լույսերը։ Միջոցառմանը ներկա էին Նիկոլ Փաշինյանը` կնոջ Աննա Հակոբյանի և դուստրերի հետ։