Հասարակություն
Ջավախահայերին կվերադարձվեն նրանց անձնագրերը․ Լրատվամիջոց
Այսօր, հաշված ժամեր անց Հայաստանում կվերադարձնեն այն ջավախահայերի անձնագրերը, որոնք երկքաղաքացի լինելու պատճառով Ռուսաստանից տունդարձի ճանապարհին ՀՀ-ում բռնվել էին,- գրում է Armtimes.com-ը։ Նոյեմբեր…
Այսօր, հաշված ժամեր անց Հայաստանում կվերադարձնեն այն ջավախահայերի անձնագրերը, որոնք երկքաղաքացի լինելու պատճառով Ռուսաստանից տունդարձի ճանապարհին ՀՀ-ում բռնվել էին,- գրում է Armtimes.com-ը։
Նոյեմբեր ամսից սկսած երկքաղաքացիություն ստացած եւ 27 տարին չլրացած երիտասարդները, հայտնվելով Հայաստանում, կանգնում էին փաստի առաջ՝ ունենալով «ընտրության» երկու տարբերակ՝ կա՛մ զորակոչվել ՀՀ բանակ, կա՛մ 5 տարի ժամկետով ազատազրկվել: Դեկտեմբերի 14-ին նրանք Նինոծմինդա-Բավրա սահմանային անցակետում իրականացրեցին կարճատեւ բողոքի ակցիա:
Ջավախքի բնակիչ Անդրանիկ Ղարսլյանը «Հայկական ժամանակ»-ին հայտնեց, որ հանդիպել են Հայաստանի ոստիկանապետ Վալերի Օսիպյանի հետ, կառուցողական քննարկում ունեցել. «Վալերի Օսիպյանը հարցը ներկայացրել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին եւ կարծես թե խնդիրը կարգավորվում է: Սա մեր ակցիայի արդյունքն է»:
Նմանատիպ հոդվածներ
Մանրամասներ՝ Սերժ Սարգսյանի եղբորորդու` Նարեկ Սարգսյանի ու թիկնապահների գործով
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ինչպես հայտնի է, Ազգային անվտանգության ծառայությունում Սերժ Սարգսյանի եղբորորդու` Նարեկ Սարգ...
«Վստրեչի Ապերի» գործով տուժողը եղբայրս է․ Լուիզա Ղամբարյանը մանրամասնել է
Քրեական հեղինակություն Վստրեչի Ապեր մականունով հայտնի Արամ Վարդանյանի գործով տուժածը դերասանուհի Լուիզա Ղամբարյանի եղբայ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Արփին իր կիտած ունքերով շատերի ուշադրությունը գրավեց, բայց մեկ-մեկ երգում ենք․ Աննա Հակոբյան
«Հանրապետության հրապարակում Արփին իր կիտած ունքերով շատերի ուշադրությունը գրավեց, բայց մենք նաև երգում ենք՝ մեկ-մեկ»,- ա...
Զինծառայող Յուրիկ Բրոյանը հակասական վարք ունի․ ՊՆ պարզաբանումը
ՀՀ ՊՆ մամուլի քարտուղարը պարզաբանում է տարածել որոշ լրատավամիջոցներում տեղ գտած հրապարակման վերաբերյալ, որում անդրադարձե...