Հասարակություն
Գլխատված քանդակը Գյումրիից տեղափոխվել է Իջևան
«Իմ քայլը» քանդակը Գյումրիից տեղափոխվել է Իջևան: Քանդակի հեղինակը՝ Իջևանի բնակիչ, քանդակագործ Արմեն Դավթյանը, նման որոշում է կայացրել այն բանից հետո, երբ օրեր առաջ անհայտ անձը կամ անձինք կոտրել էին…
«Իմ քայլը» քանդակը Գյումրիից տեղափոխվել է Իջևան: Քանդակի հեղինակը՝ Իջևանի բնակիչ, քանդակագործ Արմեն Դավթյանը, նման որոշում է կայացրել այն բանից հետո, երբ օրեր առաջ անհայտ անձը կամ անձինք կոտրել էին քանդակի գլուխը: Իսկ ավելի վաղ ոտքի հատվածն էր վնասվել:
Քանդակագործի դուստրը՝ Անուշիկ Դավթյանը, SHANTNEWS.am-ի հետ զրույցում ասաց, որ քանդակը տեղափոխվել է Իջևան, այն այժմ հեղինակի արվեստանոցում է:
«Այդ վայրում չկար մարդ, որը կհսկեր արձանը ու էլի հնարավոր էր՝ նորից վնասեին: Իմաստ չկար ամեն անգամ վերանորոգել: Դրա համար տարանք Իջևան: Հավանաբար կտեղադրվի Իջևանի մուտքի մոտ: Չգիտենք, թե ով է վնասել քանդակը: Երևի անադեկվատ մեկն է եղել: Ամեն դեպքում, վերջնական որոշումը եղավ տեղափոխումը, որովհետև դեպքերը կարող էին կրկնվել»,- ասել է նա։
Նմանատիպ հոդվածներ
Մանրամասներ՝ Սերժ Սարգսյանի եղբորորդու` Նարեկ Սարգսյանի ու թիկնապահների գործով
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ինչպես հայտնի է, Ազգային անվտանգության ծառայությունում Սերժ Սարգսյանի եղբորորդու` Նարեկ Սարգ...
Հետ բերեք իմ հարազատ Սերժ Սարգսյանին․Արմեն Դուլյան
Հեռուստալրագրող Արմեն Դուլյանն ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Իրական պրոբլեմները չեն լուծվում…. Ոչ միայն չեն լուծվում այս...
16 մլն դրամի յուրացման դեպք` Գագիկ Ծառուկյանի մերձավորների կողմից․ Շամշյան
Աբովյան քաղաքի Բարեկամության 4 հասցեում գործող «Գագիկ Ծառուկյանի անվան Աբովյանի սպորտի և մշակույթի համալիր կենտրոն»-ի նա...
Նիկոլ Փաշինյանի արձանն առանց գլխի է մնացել
Վանաձոր-Գյումրի ավտոճանապարհին կանգնեցված վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի արձանի գլուխը պոկել են։ Դեռւես հայտնի չ...