Հասարակություն
Էջմիածնում քաղաքացիները կրկին բողոքի ակցիա են իրականացնում
Էջմիածնում քաղաքացիները կրկին բողոքի ակցիա են իրականացնում ընդդեմ Մանվել Գրիգորյանի ազատ արձակման: Ակցիայի կազմակերպիչներից Ջիվան Գրիգորյանը երեկ երեկոյան իր ֆեյսբուքյան ուղիղ եթերի միջոցով կոչ էր…
Էջմիածնում քաղաքացիները կրկին բողոքի ակցիա են իրականացնում ընդդեմ Մանվել Գրիգորյանի ազատ արձակման:
Ակցիայի կազմակերպիչներից Ջիվան Գրիգորյանը երեկ երեկոյան իր ֆեյսբուքյան ուղիղ եթերի միջոցով կոչ էր արել էջմիածնեցիներին դեկտեմբերի 23-ին ժամը 11:00-ին հավաքվել Էջմիածնի հրապարակում:
«Մենք չենք դադարեցնում մեր քայլերը, մեր պայքարն ավարտված չէ, ուղղակի այլևս չենք փակի փողոցներ, հանրահավաք կանենք: Էջմիածնից մեր պայքարը կսկսվի հանուն օրինականության: Գեներալ Մանվելը նախատիպ է, պետք է նման երևույթներն այլևս չկրկնվեն և դրա համար մենք շարունակում ենք մեր պայքարը ու հասնելու ենք մեր վերջնական նպատակին»,- հայտարարել է Ջ. Գրիգորյանը:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 21-ից Արմավիրի մարզում տեղի են ունենում գեներալ–լեյտենանտ Մանվել Գրիգորյանին գրավի դիմաց ազատ արձակելու որոշման դեմ բողոքի ակցիաներ։ Ակցիայի մասնակիցները փակել էին ինչպես Էջմիածին քաղաքի փողոցները, այնպես էլ Երևան-Արմավիր մայրուղին: Նրանք պահանջում են, որպեսզի Մանվել Գրիգորյանը կրկին կալանավորվի: Ավելի վաղ, Մանվել Գրիգորյանն ազատ էր արձակվել 25 մլն դրամ գրավի դիմաց:
Նախօրեին ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը հանդիպել էր Էջմիածին-Երևան ճանապարհը փակած ցուցարարներից մի քանիսի հետ: Ոստիկանապետը վստահեցրել էր, որ «որևէ արտառոց բան տեղի չի ունենա»: «Մանվել Գրիգորյանը Ակնալիճի իր առանձնատանն է, այնտեղ ոստիկանները շուրջօրյա, 24-ժամյա ծառայություն են իրականացնում»,- ասել էր նա:
Նմանատիպ հոդվածներ
Մանրամասներ՝ Սերժ Սարգսյանի եղբորորդու` Նարեկ Սարգսյանի ու թիկնապահների գործով
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ինչպես հայտնի է, Ազգային անվտանգության ծառայությունում Սերժ Սարգսյանի եղբորորդու` Նարեկ Սարգ...
Հայաստանի մասին BBC-ի հոդվածն ընդգրկվել է ամենաընթերցվածների տասնյակում
Բրիտանական BBC հեղինակավոր կայքի ռուսական ծառայությունը կազմել է ընթերցողների շրջանում ամենատարածված հոդվածների տասնյակը...
Նիկոլ Փաշինյանի արձանն առանց գլխի է մնացել
Վանաձոր-Գյումրի ավտոճանապարհին կանգնեցված վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի արձանի գլուխը պոկել են։ Դեռւես հայտնի չ...
Արարատի մարզում տղամարդը սեռական բռնության է ենթարկել 2 անչափահասների. գործը դատարանում է
Արարատի մարզում տղամարդը խմած մտել է լողավազան և սեռական բնույթի գործողություններ կատարել անչափահաս աղջիկների նկատմամբ։...