Հասարակություն
Արարատի մարզում տղամարդը սեռական բռնության է ենթարկել 2 անչափահասների. գործը դատարանում է
Արարատի մարզում տղամարդը խմած մտել է լողավազան և սեռական բնույթի գործողություններ կատարել անչափահաս աղջիկների նկատմամբ։ «Փաստինֆո»-ի հաղորդմամբ՝ դեպքը տեղի է ունեցել դեռեւս ամռանը՝ 2018 թվականի…
Արարատի մարզում տղամարդը խմած մտել է լողավազան և սեռական բնույթի գործողություններ կատարել անչափահաս աղջիկների նկատմամբ։
«Փաստինֆո»-ի հաղորդմամբ՝ դեպքը տեղի է ունեցել դեռեւս ամռանը՝ 2018 թվականի հուլիսին՝ Արարատ քաղաքի վարչական տարածքում գտնվող «բուռավո» կոչվող լողավազանում։
Ըստ աղբյուրի տեղեկատվության, տղամարդը լողալու ժամանակ սեքսուալ բնույթի բռնի գործողություն է կատարել երկու տարբեր երեխաների նկատմամբ՝ ծնված 2011 եւ 2008 թթ.։
Արարատի մարզային քննչական վարչությունը պարզել է տղամարդու ինքնությունը եւ նրան մեղադրանք առաջադրել անչափահասի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 139-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով՝ երկու դրվագ։
Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը եւ ներկայումս գտնվում է «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում։ Քրեական գործը դատարան մուտք է եղել երեկ։
Նմանատիպ հոդվածներ
Մանրամասներ՝ Սերժ Սարգսյանի եղբորորդու` Նարեկ Սարգսյանի ու թիկնապահների գործով
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ինչպես հայտնի է, Ազգային անվտանգության ծառայությունում Սերժ Սարգսյանի եղբորորդու` Նարեկ Սարգ...
Կուզեի տեսնել մշնախ-ի աշխատակիցների բողոքը, երբ քանդվում էր Կուկուռուզնիկը
Կուզեի տեսնել ՀՀ մշակույթի նախարարության աշխատակիցների բողոքը՝ նախարարության դիմաց, երբ իրենց նախարարի կողմից «սեփականաշ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ուրցաձորում տեսախցիկները կովկասյան ընձառյուծ են ֆիքսել
Ուրցաձորում գտնվող Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանում տեսախցիկներից մեկը ֆիքսել է հազվագյուտ կովկասյան ընձառյուծ...
Հայաստանի մասին BBC-ի հոդվածն ընդգրկվել է ամենաընթերցվածների տասնյակում
Բրիտանական BBC հեղինակավոր կայքի ռուսական ծառայությունը կազմել է ընթերցողների շրջանում ամենատարածված հոդվածների տասնյակը...