Հասարակություն
Ձվի դեֆիցիտ չի լինի. Թռչնաբույծների միություն
Թռչնաբույծների միությունը հայտնում է, որ անհիմն լուրեր են տարածվում հանրապետությունում սննդային ձվի դեֆիցիտ առաջանալու մասին: «Պաշտոնապես հերքում ենք նման լուրերը և հայտնում, որ 10-ը խոշոր և միջին…
Թռչնաբույծների միությունը հայտնում է, որ անհիմն լուրեր են տարածվում հանրապետությունում սննդային ձվի դեֆիցիտ առաջանալու մասին:
«Պաշտոնապես հերքում ենք նման լուրերը և հայտնում, որ 10-ը խոշոր և միջին ֆաբրիկաների և 25-ից ավել խոշոր ֆերմերների կողմից ներկայումս արտադրվում և շուկա է հանվում օրական 1.2 մլն հատից ավելի սննդային ձու (առանց գյուղացիական տնտեսությունների): Նշված քանակությունը և ունեցած ռեզերվները ամբողջությամբ ապահովում են սպառողական շուկայի օրվա և նախատոնական առևտրի պահանջարկը, չբարձրացնելով ներկայումս գործող ձվի բացթողման գները:
Միաժամանակ խնդրում ենք մեծածախ ու մանրածախ իրացնողներին արհեստականորեն չբարձրացնելու ձվի վաճառքի գները, հաշվի առնելով մատակարարման բավարար քանակները և տեղական արտադրողների կողմից ձվի գնի չբարձրացման մասին երաշխիքները», - նշված է Թռչնաբույծների միության նախագահ Սերգեյ Ստեփանյանի տարածած հայտարարության մեջ։
Նմանատիպ հոդվածներ
Մանրամասներ՝ Սերժ Սարգսյանի եղբորորդու` Նարեկ Սարգսյանի ու թիկնապահների գործով
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ինչպես հայտնի է, Ազգային անվտանգության ծառայությունում Սերժ Սարգսյանի եղբորորդու` Նարեկ Սարգ...
Գնում եմ հայրենիքիս առաջ պարտքս կատարելու. Արամ MP3
Երգիչ, հաղորդավար եւ շոումեն Արամ MP3-ն առաջիկայում զորակոչվելու է ՀՀ զինված ուժեր՝ զինվորական ծառայության: AraratNews.a...
Կուզեի տեսնել մշնախ-ի աշխատակիցների բողոքը, երբ քանդվում էր Կուկուռուզնիկը
Կուզեի տեսնել ՀՀ մշակույթի նախարարության աշխատակիցների բողոքը՝ նախարարության դիմաց, երբ իրենց նախարարի կողմից «սեփականաշ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ուրցաձորում տեսախցիկները կովկասյան ընձառյուծ են ֆիքսել
Ուրցաձորում գտնվող Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանում տեսախցիկներից մեկը ֆիքսել է հազվագյուտ կովկասյան ընձառյուծ...