Սիգ տեսակի 1000-ից ավելի ձուկ է առգրավվել
Դեկտեմբերի 18-ից 20-ն ընկած ժամանակահատվածում Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները ոստիկանության աշխատակիցների հետ համատեղ շրջայցեր են իրականացրել ձկան ապօրինի վաճառքի դեպքեր բացահայտելու
նպատակով։
Մասնավորապես ՝ Էրեբունի, Ավան, Արաբկիր, Աջափնյակ վարչական շրջաններում առգրավվել է թվով 1002 հատ սիգ տեսակի ձուկ, սննդի համար պիտանելիության լաբորատոր հետազոտություն անցկացնելուց հետո ձկները հանձնվել են «Ձորակ»
հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց խնամքի կենտրոն ՊՈԱԿ -ին, ՀՀ ԿԳՆ Երևանի լսողության խանգարումներ ունեցող երեխաների հատուկ կրթահամալիրին, «Երևանի Նիկողոս Տիգրանյանի անվան տեսողության խանգարումներ
ունեցող երեխաների թիվ 14 հատուկ դպրոց» ՊՈԱԿ-ին։
Շրջայցերը կկրեն շարունակական բնույթ։