Հասարակություն
Քաղաքական ճնշումներ չեն եղել․ Մարկ Գրիգորյանը՝ իր հրաժարականի մասին
Ինձ վրա չի եղել որևէ ճնշում քաղաքական ոչ մի ուժի կողմից, տնօրենի պաշտոնից հրաժարական ներկայացնելու պատճառները լրիվ այլ հարթության մեջ են: Այս մասին այսօր Մամուլի ազգային ակումբում հրավիրված…
Ինձ վրա չի եղել որևէ ճնշում քաղաքական ոչ մի ուժի կողմից, տնօրենի պաշտոնից հրաժարական ներկայացնելու պատճառները լրիվ այլ հարթության մեջ են: Այս մասին այսօր Մամուլի ազգային ակումբում հրավիրված հանդիպմանը հայտարարեց Հանրային ռադիոյի գործադիր տնօրեն Մարկ Գրիգորյանը՝ հակիրճ անդրադառնալով իր հրաժարականին:
Մարկ Գրիգորյանը նշեց, որ թեև եկել է նախապես պայմանավորված հանդիպմանը, բայց հրաժարվում է պարզաբանումներ ներկայացնելուց: «Խնդրում եմ, դուք էլ հասկանաք, որ իմ վիճակը և իմ շուրջը եղած վիճակն այնքան էմոցիոնալ է, որ ուղղակի ճիշտ կլինի այսօր ձեզանից ներողություն խնդրեմ և չխոսեմ»,-ասաց Գրիգորյանը և խոստացավ, որ երբ էմոցիոնալ ֆոնը կնվազի, ինքը կհանդիպի և կխոսի:
Հիշեցնենք, որ երեկ տեղեկություն տարածվեց, որ Հանրային ռադիոյի գործադիր տնօրեն Մարկ Գրիգորյանն իր դիմումի համաձայն ազատվել է զբաղեցրած պաշտոնից: Ավելի վաղ տեղեկություն էր տարածվել, որ աշխատակիցները պատրաստվում են բողոքի ակցիա իրականացնել նրա հրաժարականի պահանջով:
Նմանատիպ հոդվածներ
Մանրամասներ՝ Սերժ Սարգսյանի եղբորորդու` Նարեկ Սարգսյանի ու թիկնապահների գործով
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ինչպես հայտնի է, Ազգային անվտանգության ծառայությունում Սերժ Սարգսյանի եղբորորդու` Նարեկ Սարգ...
Ցանկանում եմ, որ մարդիկ իմանան իրականությունը. Սիրուշոն խոսել է Ռոբերտ Քոչարյանի մասին
Պատվերներ կատարող մամուլը ջանք չխնայեց` խեղաթյուրելու մարդու իրական տեսակը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է երգչու...
Գնում եմ հայրենիքիս առաջ պարտքս կատարելու. Արամ MP3
Երգիչ, հաղորդավար եւ շոումեն Արամ MP3-ն առաջիկայում զորակոչվելու է ՀՀ զինված ուժեր՝ զինվորական ծառայության: AraratNews.a...
«Սպայկան» կանի 28 մլրդ դրամի ներդրում, կստեղծվի 1600 աշխատատեղ
Կառավարությունն այսօր՝ դեկտեմբերի 20-ի իր նիստում արտոնություն տվեց «Սպայկա» ընկերությանը. Մասնավորապես թույլ տրվեց, որ...