Հասարակություն
«Սպայկան» կանի 28 մլրդ դրամի ներդրում, կստեղծվի 1600 աշխատատեղ
Կառավարությունն այսօր՝ դեկտեմբերի 20-ի իր նիստում արտոնություն տվեց «Սպայկա» ընկերությանը. Մասնավորապես թույլ տրվեց, որ «Սպայկա» ՍՊԸ-ին օգտվել գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի…
Կառավարությունն այսօր՝ դեկտեմբերի 20-ի իր նիստում արտոնություն տվեց «Սպայկա» ընկերությանը. Մասնավորապես թույլ տրվեց, որ «Սպայկա» ՍՊԸ-ին օգտվել գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը և նյութերը ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից:
«Սպայկա»-ի կողմից ներմուծվող ապրանքներն օգտագործվելու են գյուղմթերքի վերամշակման մեջ։ Ներմուծվող ապրանքները չեն ներմուծվում ԵՏՄ անդամ-երկրներից, քանի որ չեն բավարարում ընկերության տեխնիկական պահանջներին։
Նշվում է, որ արտոնության առկայությունը լուրջ խթան կհանդիսանա նոր ներդրումային ծրագրերի իրականացման և որպես արդյունք նոր աշխատատեղերի ստեղծման, ներդրումների ներգրավման, տեղական արտադրության և արտահանման խթանման համար:
Նախատեսվում է ծրագրի շրջանակներում իրականացնել 28 մլրդ ՀՀ դրամի ներդրում, որից 4,2 մլրդ ՀՀ դրամ՝ սեփական միջոցներից, 23,8 մլրդ ՀՀ դրամ՝ վարկային միջոցներից:
Ներդրումային ծրագրի շրջանակում ստեղծվել է 1600 աշխատատեղ՝ 190 000 ՀՀ դրամ միջին աշխատավարձով։ Նախատեսվում է ստեղծել 300 նոր աշխատատեղ՝ 200 000 ՀՀ դրամ միջին աշխատավարձով։
Ծրագրով նախատեսված արտադրանքի ընդհանուր ծավալն առաջին տարում կկազմի 45 մլրդ դրամ, որից 15 մլրդ ՀՀ դրամի արտադրանքը կիրացվի ՀՀ տարածքում, 25 մլրդ ՀՀ դրամի արտադրանքը՝ ԵՏՄ այլ անդամ երկրների տարածքում, 5 մլրդ դրամի արտադրանքը՝ երրորդ երկրների տարածքում։
Նմանատիպ հոդվածներ
Մանրամասներ՝ Սերժ Սարգսյանի եղբորորդու` Նարեկ Սարգսյանի ու թիկնապահների գործով
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ինչպես հայտնի է, Ազգային անվտանգության ծառայությունում Սերժ Սարգսյանի եղբորորդու` Նարեկ Սարգ...
Ցանկանում եմ, որ մարդիկ իմանան իրականությունը. Սիրուշոն խոսել է Ռոբերտ Քոչարյանի մասին
Պատվերներ կատարող մամուլը ջանք չխնայեց` խեղաթյուրելու մարդու իրական տեսակը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է երգչու...
Աննա Հակոբյանը նվեր է ստացել թիվ 1 տուն-ինտերնատ այցի ժամանակ
ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի տիկին Աննա Հակոբյանը հուզիչ գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում, որում հայտ...
Բաց նամակ Երևանի քաղաքապետին
Հարգելի պրն. Հայկ Մարության Ձեզ են դիմում, Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի՝ Կոտովսկի, Մուսաելյան, Պատկանյան, Մադոյ...