Քաղաքականություն
Ես այս պահին հրաժարական կտամ․ Օսիպյան
ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանը հերքում է տեղեկությունները, որոնց համաձայն, 3-րդ նախագահի եղբոր՝ Ալեքսանդր Սարգսյանի որդուն՝ Նարեկ Սարգսյանին, Պրահայում իրավապահները կարողացել են հայտնաբերել քրեական հեղինակություն համարվող «Զապ»-ի օգնությամբ։
«Եթե որևէ մեկը կարող է ապացուցել, որ ոստիկանությունը այդ հարցով համագործակցել է քրեական հեղինակության հետ, ես այս պահին հրաժարական կտամ իմ այս բարձր պետական պաշտոնից», - այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարեց ոստիկանապետը՝ պատասխանելով լրագրողների հարցերին։
Նա ընդգծեց, որ Հայաստանում քրեական հեղինակությունների վրա այսօր ավելի, քան երբևէ հսկողությունը մեծ է։ Ոստիկանապետը միաժամանակ հերքեց տեղեկությունները, որ այս օրերին մեծ թվով քրեական հեղինակություններ են այցելել Հայաստան ու արձագանքելով քննադատություններին, թե այս իշխանությունների օրոք ևս քրեական հեղինակությունների ելումուտը երկիր ազատ է։
Նմանատիպ հոդվածներ
Ավելին Քաղաքականություն բաժնից
Ռուսաստանի սուր հայտարարությունը` Փաշինյանի վերընտրվելու հետ կապված
Վարչապետի աշխատակազմի ծրագրերի գծով ծախսերն աճել են
Գագիկ Ծառուկյանի փեսուն զրկել են տնից և տնային կալանք տվել. «Հրապարակ»
Յուրօրինակ ընտրություն` Վարդենիսի ընտրատեղամասերից մեկում
1.0