Հասարակություն
Աշխատանքից ազատված որոշ ոստիկաններ ընտանիքներով լքել են Հայաստանը․ Օսիպյան
Ճանապարհային ոստիկանությունն իր գործողություններում կաշկանդված չէ։ Այսօր, լրագրողների հետ զրույցում, հայտարարեց ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը` արձագանքելով դիտարկմանը, թե կան արտոնյալներ…
Ճանապարհային ոստիկանությունն իր գործողություններում կաշկանդված չէ։ Այսօր, լրագրողների հետ զրույցում, հայտարարեց ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը` արձագանքելով դիտարկմանը, թե կան արտոնյալներ, ովքեր երթևեկում են շարասյուներով, երթևեկության կանոնները խախտելով ու «չեն փռվում ասֆալտին»։
«Մենք «ոչ» ենք ասել կոռուպցիային, և վստահեցնում եմ ձեզ` ՀՀ ոստիկանությունում չկա կոռուպցիայի որևէ դրվագ, որևէ դեպք։ Ճանապարհային ոստիկանությունն այսօր ավելի լավ է աշխատում, քան նախկինում»,– ասաց Օսիպյանը։
Ոստիկանապետը հայտնեց նաև, որ աշխատանքից ազատել է ՃՈ մի քանի աշխատակիցների, որոնց վերաբերյալ կասկածներ է ունեցել, որ չեն կարող աշխատել նոր իրավիճակում։ Ըստ Օսիպյանի՝ աշխատանքից ազատված ոստիկանների թիվը մոտ 20-ից 25 է։ Նոր իրավիճակին չհարմարված ոստիկաններից շատերն իրենք են ազատվել աշխատանքից ու անգամ ընտանիքներով հեռացել Հայաստանից։
Նմանատիպ հոդվածներ
Մանրամասներ՝ Սերժ Սարգսյանի եղբորորդու` Նարեկ Սարգսյանի ու թիկնապահների գործով
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ինչպես հայտնի է, Ազգային անվտանգության ծառայությունում Սերժ Սարգսյանի եղբորորդու` Նարեկ Սարգ...
Ցանկանում եմ, որ մարդիկ իմանան իրականությունը. Սիրուշոն խոսել է Ռոբերտ Քոչարյանի մասին
Պատվերներ կատարող մամուլը ջանք չխնայեց` խեղաթյուրելու մարդու իրական տեսակը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է երգչու...
«Սպայկան» կանի 28 մլրդ դրամի ներդրում, կստեղծվի 1600 աշխատատեղ
Կառավարությունն այսօր՝ դեկտեմբերի 20-ի իր նիստում արտոնություն տվեց «Սպայկա» ընկերությանը. Մասնավորապես թույլ տրվեց, որ...
Աննա Հակոբյանը նվեր է ստացել թիվ 1 տուն-ինտերնատ այցի ժամանակ
ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի տիկին Աննա Հակոբյանը հուզիչ գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում, որում հայտ...