ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ի՞նչ 11 000 հեկտար, ի՞նչ փոխըմբռնում, էս ի՞նչ հաշիվ է․ Շարմազանով
Հայաստանի հանրապետական կուսակցության խոսնակ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջի ուղիղ եթերով անդրադարձել է Բաքվից ստացվող հայտարարություններին։
«Բաքվից շարունակում են ստացվել սենսացիոն հայտարարություններ՝ ամենաբարձր մակարդակով: Լայվերի սիրահար մեր իշխանությունը լռում է:
Ի՞նչ նախիջևանյան օպերացիա, ի՞նչ 11 000 հեկտար, ի՞նչ փոխըմբռնում, էս ի՞նչ հաշիվ ա …»,- նշել է նա։
Հիշեցնենք, որ Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը Բաքվում դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչների ընդունելության ժամանակ հայտարարել էր, որ իր հայ գործընկերոջ՝ Զոհրաբ Մնացականյանի հետ Ղարաբաղի հարցում հասել է փոխըմբռնման: