Քաղաքականություն

Թրամփը սպառնացել է Թաիլանդին և Կամբոջային՝ նոր մաքսատուրքերով

Vika B. 1 րոպե 74 դիտում
Թրամփը սպառնացել է Թաիլանդին և Կամբոջային՝ նոր մաքսատուրքերով

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Թաիլանդի և Կամբոջայի միջև ռազմական գործողությունների վերսկսման դեպքում Վաշինգտոնը կարող է խզել առևտրային համաձայնագրերը և սահմանել նոր մաքսատուրքեր այդ երկրների նկատմամբ։


Այս մասին Թրամփը ասել է The Wall Street Journal-ին տված հարցազրույցում՝ ընդգծելով, որ նախապես զգուշացրել է երկու կողմերին հնարավոր տնտեսական հետևանքների մասին։


«Ես նրանց ասել եմ. եթե սկսեք պատերազմ, ես ոչ միայն կխզեմ մեր առևտրային համաձայնագիրը, այլև մաքսատուրքեր կսահմանեմ ձեր երկրների նկատմամբ», – նշել է ԱՄՆ նախագահը։


Հիշեցնենք, որ դեկտեմբերի 12-ին Դոնալդ Թրամփը հայտարարել էր Թաիլանդի և Կամբոջայի միջև ռազմական գործողությունների դադարեցման մասին։ Սակայն կարճ ժամանակ անց տեղեկություններ տարածվեցին, որ բախումները չեն դադարել, իսկ կողմերը միմյանց կրկին մեղադրել են հարվածներ հասցնելու մեջ։



Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250