Վարչապետն անձամբ ասել է՝ այսօր էլ պատրաստ է Հայրապետին ընդունել. Վազգեն սրբազան
Մեր գործողությունները հանուն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի են եւ հանուն ամենայն հայոց կաթողիկոսության: Այս մասին այսօր՝ Արգեշատ եկեղեցու բակում, լրագրողների հետ զրույցում ասաց Բալթյան երկրների հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն արքեպիսկոպոս Միրզախանյանը:
Վազգեն սրբազանն ասաց, որ ինքը տասնյակ անգամներ փորձել է երկխոսություն նախաձեռնել, սակայն, ըստ նրա, եկեղեցում պատրաստ չէին:
«Վարչապետն անձամբ ասել է՝ այսօր էլ պատրաստ է Վեհափառ Հայրապետին ընդունել, խոսել եւ նրա հետ քննել իր հանգստի կոչվելու եւ Մայր Աթոռին վերաբերող հետագա բազում հարցեր, որովհետեւ միայն կաթողիկոսի հեռանալով հարցը չի լուծվում, բազմաթիվ խնդիրներ կան, որոնք կարող են լուծել միայն վարչապետն ու Վեհափառը»,-ասաց նա՝ նշելով, որ տեղյակ չէ՝ արդյոք կաթողիկոսն ընդունել է Փաշինյանի առաջարկը:
Նմանատիպ հոդվածներ
Ահազանգեր՝ ուժեղ քամու հետևանքով առաջացած վնասների վերաբերյալ
Դեկտեմբերի 14-ին, ժամը 02։54-ից սկսած՝ ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունում մի շարք ահազանգեր են ստացվել ուժեղ քամու հետևանքով...
Օդային գծերում հենասյուներ են վնասվել. ՀԷՑ-ը՝ մարզերում ու Երևանում հոսանքազրկումների մասին
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունն հայտնում է, որ եղանակային անբարենպաստ պայմանների՝ ուժեղ քամիների հետևանքով ժ...
Իրավիճակը ճանապարհներին. Վարդենյաց լեռնանցքում բուք է
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։Փակ է Արագածոտնի մարզում Ա...
Ամերիկայի նախագահին համեմատել են Գրինչի հետ
Politico-ն Ամերիկայի նախագահին համեմատել է Գրինչի հետ։Նշվում է, որ այս համեմատությունն արվել է Սպիտակ տան կողմից Եվրոպայ...