Օդի ջերմաստիճանը կնվազի. սպասվում է մառախուղ. եղանակը՝ առաջիկա օրերին
Այսօր և առաջիկա 3 օրերին Հայաստանում տեղումներ չեն սպասվում։ Այս մասին հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։
Դեկտեմբերի 15-17-ին Արարատյան և Շիրակի դաշտի ցածրադիր հատվածներում առավոտյան ժամերին սպասվում է մառախուղ։
«Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 15-17-ին աստիճանաբար կնվազի՝ գիշերը` 4-6, ցերեկը՝ 2-4 աստիճանով»,- ասված է հաղորդագրությունում։
Այսօր Երևանում ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կտատանվի +7-ից +9, գիշերը` -1-ից -3 աստիճանի սահմաններում։
Նմանատիպ հոդվածներ
Ինչպես է թուրքական շտապ օգնության մեքենան հայտնվել Նոր Նորքում. մանրամասներ
Ինձ համար անհասկանալի և անընդունելի է, երբ շահարկում են հիվանդ տեղափոխող այլ պետության շտապ օգնության մեքենան և քաղաքակա...
Կխանգարի արդյոք քամու արագությունը տոնածառի լույսերի վառման արարողությանը
Առաջիկա հինգ օրերին հանրապետության տարածքում սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում...
Մոսկվայում ձմռան սկզբից ի վեր ամենացուրտ գիշերն է գրանցվել
Անցած ուրբաթ ձմեռն իր հերթական փորձն է ձեռնարկել Մոսկվայի մարզի տարածքում հաստատվելու համար։ Ցուրտ մթնոլորտային ճակատը,...
Բաթումի–Ստամբուլ բոլոր չվերթները չեղարկվել են
Այսօր՝ դեկտեմբերի 13-ին, չեղարկվել են Բաթումիի օդանավակայանից դեպի Ստամբուլ նախատեսված բոլոր չվերթները։ Այս մասին հայտնո...