Ամերիկայի նախագահին համեմատել են Գրինչի հետ
Politico-ն Ամերիկայի նախագահին համեմատել է Գրինչի հետ։
Նշվում է, որ այս համեմատությունն արվել է Սպիտակ տան կողմից Եվրոպայի վերաբերյալ արված դիտարկումներից հետո։
Հոդվածի հեղինակների կարծիքով՝ Թրամփը գողացել է Սուրբ Ծնունդը եվրոպացի առաջնորդներից։ Մասնավորապես եվրոպական դեսպանատներում մթնոլորտը բավականին մռայլ է՝ չնայած ավանդական Սուրբ Ծննդյան տոնակատարություններին։ Ըստ պարբերականի՝ թվում է, թե Գրինչը գողացել է Սուրբ Ծնունդը եվրոպացի դիվանագետներից։
Ի դեպ հոդվածում՝ Գրինչ ասելով՝ նկատի ունեն հենց ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին։
Այս համեմատությանը հանգեցրած խնդիրներից մեկը՝ ԱՄՆ նոր անվտանգության ռազմավարությունն է, որում ամերիկացի առաջնորդը կոշտ քննադատության է ենթարկել ԵՄ-ին։ Որոշ եվրոպացի փորձագետներ կարծում են, որ Թրամփի գործողություններից և եվրոպացի քաղաքական գործիչների հասցեին արված խոսքերից հետո, ԵՄ-ում հավասարակշռության վերականգնումը շատ դժվար կլինի։
Նմանատիպ հոդվածներ
Ահազանգեր՝ ուժեղ քամու հետևանքով առաջացած վնասների վերաբերյալ
Դեկտեմբերի 14-ին, ժամը 02։54-ից սկսած՝ ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունում մի շարք ահազանգեր են ստացվել ուժեղ քամու հետևանքով...
Օդային գծերում հենասյուներ են վնասվել. ՀԷՑ-ը՝ մարզերում ու Երևանում հոսանքազրկումների մասին
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունն հայտնում է, որ եղանակային անբարենպաստ պայմանների՝ ուժեղ քամիների հետևանքով ժ...
Իրավիճակը ճանապարհներին. Վարդենյաց լեռնանցքում բուք է
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։Փակ է Արագածոտնի մարզում Ա...
Վարչապետն անձամբ ասել է՝ այսօր էլ պատրաստ է Հայրապետին ընդունել. Վազգեն սրբազան
Մեր գործողությունները հանուն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի են եւ հանուն ամենայն հայոց կաթողիկոսության: Այս մասին այսօր՝ Արգեշ...