Բացառում ենք վարչախմբի հետ ցանկացած համագործակցություն. Սաղաթելյան
Քաղաքական ուժերի հետ խորհրդակցությունների շրջանակներում նախորդ շաբաթ հանդիպումներ ենք ունեցել ՀՀԿ, «Ազատություն», «Հայրենիք» կուսակցությունների ղեկավարների, ինչպես նաև հասարակական շրջանակների ներկայացուցիչների, իրավապաշտպանների և փաստաբանների հետ։ Այս մասին գրում է ԱԺ պատգամավոր Իշխան Սաղաթելյանը իր ֆեյսբուքյան էջում:
«Քննարկել ենք մի շարք օրակարգային խնդիրների շուրջ համագործակցություն ձևավորելու վերաբերյալ հարցեր։
Ընդհանուր առմամբ, անկյունաքարային հարցերի վերաբերյալ առկա է փոխըմբռնում:
Առաջիկայում կշարունակվեն քննարկումները քաղաքական, հասարակական դաշտի դերակատար ուժերի հետ:
Հ.գ. Հիշեցնեմ, որ ԱԺ-ում կայացած խորհրդարանական լսումների ժամանակ քաղաքական ուժերին առաջարկել էինք սկսել քննարկումներ հետևյալ օրակարգային հարցերի շուրջ.
օրինական բոլոր միջոցներով հակազդեցության ձևավորում բռնաճնշումների, քաղաքական հետապնդումների և ազատությունների սահմանափակումների նկատմամբ,
Հայ Առաքելական եկեղեցու և ազգային արժեքների պաշտպանություն, քաղբանտարկյալների իրավունքների պաշտպանություն՝ որևէ քաղբանտարկյալ բոլորիս քաղբանտարկյալն է սկզբունքով, ընտրական գործընթացի օրինականության ապահովում եւ վերահսկողության իրականացում, միմյանց նկատմամբ հակաքարոզչության բացառում, վարչախմբի հետ ցանկացած (այդ թվում հետընտրական փուլում) համագործակցության բացառում»,- գրել է նա։





























