Հաքան Ֆիդանը մեկնաբանել է ԱՄՆ-ի և Սիրիայի զորքերի վրա հարձակումը
«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը այլևս համակարգված սպառնալիք չի ներկայացնում, այլ մի շարք երկրներ օգտագործում են այն իրենց նպատակների համար, այս մասին հայտարարել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը։
«ISIS-ը» այժմ նվազել է և այլևս համակարգված սպառնալիք չէ... Մենք չենք ժխտում, որ նրանք սպառնալիք են, որի դեմ պետք է պայքարել, բայց որպես պայքարող ժողովուրդ, կարող ենք ասել, որ ISIS-ի գործողություններին արձագանքը անհամաչափ է խմբի կողմից ներկայացվող սպառնալիքին։ Սա իրականում պայմանավորված է այլ նպատակներով։ ISIS-ը դարձել է հարմար գործիք բոլորի համար», - ասել է Ֆիդանը։
Նրա խոսքով՝ մի շարք երկրներ օգտագործում են ISIS-ը իրենց քաղաքական նպատակներին հասնելու համար։ Ֆիդանը նշել է, որ դրանից օգտվել է նաև Սիրիայի նախկին նախագահ Բաշար ալ-Ասադը։ Մեկնաբանելով այսօր Պալմիրայում ԱՄՆ-ի և Սիրիայի զորքերի վրա ISIS-ի հարձակումը՝ Ֆիդանը այն անվանել է «սադրանք»։ Պենտագոնը հայտնել է, որ Սիրիայի Պալմիրայում տեղի ունեցած հարձակման ժամանակ զոհվել են երկու ամերիկացի զինծառայողներ և մեկ քաղաքացիական թարգմանիչ, իսկ երեքը՝ վիրավորվել։ Սիրիայի ՆԳՆ խոսնակի խոսքով՝ Պալմիրայում հարձակվողների վրա հարձակվել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման անդամը։





























