Հասարակություն
Համազգային թատրոնը տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար ունի
Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել թատրոնի դերասան Արման Նավասարդյանը: «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում Նավասարդյանն ասել է, որ ինքը ժամանակավոր…
Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել թատրոնի դերասան Արման Նավասարդյանը:
«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում Նավասարդյանն ասել է, որ ինքը ժամանակավոր պաշտոնակատարի պարտականությունները ստանձնել է դեկտեմբերի 19-ին ՀՀ մշակույթի նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Լիլիթ Մակունցի հրամանով:
«Վաղը թատրոնի դերասանուհի Նարինե Գրիգորյանի հետ հանդիպում ենք ունենալու լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ և ներկայացնելու ենք թատրոնի հետագա ծրագրերը»,-շեշտել է նա:
Նշենք, որ թատրոնի ամբողջ ստեղծագործական կազմը դեռ ամիսներ առաջ էր բարձրաձայնում, որ ցանկանում է այդ պաշտոնում տեսնել Նավասարդյանին, ուստի որոշումը դերասանի համար անակնկալ չէր:
Նմանատիպ հոդվածներ
Մանրամասներ՝ Սերժ Սարգսյանի եղբորորդու` Նարեկ Սարգսյանի ու թիկնապահների գործով
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ինչպես հայտնի է, Ազգային անվտանգության ծառայությունում Սերժ Սարգսյանի եղբորորդու` Նարեկ Սարգ...
«Սպայկան» կանի 28 մլրդ դրամի ներդրում, կստեղծվի 1600 աշխատատեղ
Կառավարությունն այսօր՝ դեկտեմբերի 20-ի իր նիստում արտոնություն տվեց «Սպայկա» ընկերությանը. Մասնավորապես թույլ տրվեց, որ...
Տոնածառի լույսերը վառելու արարողության հետ կապված որոշ փողոցներ կփակվեն
Հանրապետության հրապարակի տոնածառի լույսերը վառելու հանդիսավոր արարողության նախապատրաստական աշխատանքների հետ կապված` դեկտ...
Օրենքով գողեր, քրեական հեղինակություններ են ժամանել Հայաստան
«Հրապարակ» թերթի տվյալներով`այս օրերին տարբեր երկրներից Հայաստան են ժամանել մեծ թվով քրեական հեղինակություններ, հիմնական...