Հասարակություն
Երևանում 18-ամյա ռուսաստանցին ինքնասպանության փորձ է կատարել
Երևանում 18–ամյա մի քաղաքացի փորձել է ինքնասպանություն գործել։ Shamshyan.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ դեկտեմբերի 18-ին, ժամը 00։50-ի սահմաններում թիվ 1 համալսարանական հիվանդանոցից ոստիկանություն…
Երևանում 18–ամյա մի քաղաքացի փորձել է ինքնասպանություն գործել։
Shamshyan.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ դեկտեմբերի 18-ին, ժամը 00։50-ի սահմաններում թիվ 1 համալսարանական հիվանդանոցից ոստիկանություն ահազանգել են և ասել, որ Երևանի 1-03 շտապօգնության թիվ 05 խումբը «աջ և ձախ նախաբազուկների ստորին և միջին երրորդականի անկանոն կտրած վերքերով» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխել մի քաղաքացու։
Հիվանդանոց մեկնած ոստիկանները պարզել են, որ վիրավորը հիվանդանոց է տեղափոխվել Սարյան փողոցի վրա գործող «Սիթի Հոթել» հյուրանոցային համալիրից, որտեղ նա հյուրընկալված է։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նա 18-ամյա Էրիկ Խաչատուրովն է, ով դանակի միջոցով ինքնավնասումներ է կատարել ձեռքերի շրջանում։
Sputnik Արմենիայի ոստիկանությունից տեղեկացրին, որ այսօր երիտասարդն արդեն դուրս է գրվել հիվանդանոցից։
Հետաքննիչի որոշմամբ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։
Տեղեկությունն արդեն իսկ հաստատել է Ոստիկանության լրատվական վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանը։ Նրա խոսքով` նախնական տեղեկություններով երիտասարդը ՌԴ քաղաքացի է։
Նմանատիպ հոդվածներ
Մանրամասներ՝ Սերժ Սարգսյանի եղբորորդու` Նարեկ Սարգսյանի ու թիկնապահների գործով
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ինչպես հայտնի է, Ազգային անվտանգության ծառայությունում Սերժ Սարգսյանի եղբորորդու` Նարեկ Սարգ...
Տոնածառի լույսերը վառելու արարողության հետ կապված որոշ փողոցներ կփակվեն
Հանրապետության հրապարակի տոնածառի լույսերը վառելու հանդիսավոր արարողության նախապատրաստական աշխատանքների հետ կապված` դեկտ...
Օրենքով գողեր, քրեական հեղինակություններ են ժամանել Հայաստան
«Հրապարակ» թերթի տվյալներով`այս օրերին տարբեր երկրներից Հայաստան են ժամանել մեծ թվով քրեական հեղինակություններ, հիմնական...
Խոշոր բացահայտում ՊԵԿ-ի կողմից․ պետությանը չի վճարվել մոտ 425 միլիոն դրամ
ՀՀ պետական եկամուտների կոմիտեի հսկողական աշխատանքների արդյունքում բացահայտվել է առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելո...