Հասարակություն
Վաճառքի են հանվել վայրի կենդանիների մորթիներ. ահազանգ
ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինն իր ֆեյսբուքյան էջում ահազանգ է ներկայացրել վայրի կենդանիների մորթու վաճառքի վերաբերյալ. «Դեկտեմբերի 16-ին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում օգտատեր Լուսինե…
ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինն իր ֆեյսբուքյան էջում ահազանգ է ներկայացրել վայրի կենդանիների մորթու վաճառքի վերաբերյալ. «Դեկտեմբերի 16-ին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում օգտատեր Լուսինե Թասլակյանի կողմից բարձրացված Գառնու տաճարի մուտքի մոտ վայրի կենդանիների մորթու վաճառքի ահազանգի վերաբերյալ տեղեկացնում ենք, որ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Կոտայքի տարածքային բաժնի աշխատակիցներն այսօր այցելել են դեպքի վայր, որտեղ հայտնաբերել են 2 աղվեսի և 1 գայլի մորթի, տվյալ պահին ահազանգում ներկայացված այլ կենդանիների մորթիներ չի հայտնաբերվել։
Տեսչական մարմնի կողմից դեպքի առթիվ նախապատրաստված նյութերը փոխանցվել է Ոստիկանությանը լրացուցիչ քննության նպատակով»,- նշված է տեսչության հաղորդագրության մեջ:
Նմանատիպ հոդվածներ
Մանրամասներ՝ Սերժ Սարգսյանի եղբորորդու` Նարեկ Սարգսյանի ու թիկնապահների գործով
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ինչպես հայտնի է, Ազգային անվտանգության ծառայությունում Սերժ Սարգսյանի եղբորորդու` Նարեկ Սարգ...
Տոնածառի լույսերը վառելու արարողության հետ կապված որոշ փողոցներ կփակվեն
Հանրապետության հրապարակի տոնածառի լույսերը վառելու հանդիսավոր արարողության նախապատրաստական աշխատանքների հետ կապված` դեկտ...
Գլխավոր տոնածառի լույսերը կվառվեն դեկտեմբերի 21-ին
Այսօր Երեւանի քաղաքապետարանում տեղի ունեցած Խորհրդակցության ժամանակ քաղաքապետին զեկուցել են, որ ավարտին են մոտենում Աման...
Խոշոր բացահայտում ՊԵԿ-ի կողմից․ պետությանը չի վճարվել մոտ 425 միլիոն դրամ
ՀՀ պետական եկամուտների կոմիտեի հսկողական աշխատանքների արդյունքում բացահայտվել է առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելո...