Հասարակություն
Ավագ լեյտենանտն անզգուշությամբ վնասվածք է հասցրել ծառայակցին
Հարուցվել է քրեական գործ՝ պայմանագրային զինծառայողին անզգուշությամբ հրազենային վնասվածք պատճառելու դեպքի առթիվ։ Քննչական կոմիտեից հայտնում են, որ դեկտեմբերի 16-ին՝ ժամը 23:40-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N…
Հարուցվել է քրեական գործ՝ պայմանագրային զինծառայողին անզգուշությամբ հրազենային վնասվածք պատճառելու դեպքի առթիվ։
Քննչական կոմիտեից հայտնում են, որ դեկտեմբերի 16-ին՝ ժամը 23:40-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայող, ավագ լեյտենանտ Գ.Մ.-ն մարտական դիրքի գետնատնակում խախտել է զենքի հետ վարվելու կանոնները՝ իրեն կցված ԱԿՄ տեսակի ինքնաձիգից կրակոց է արձակել և պայմանագրային զինծառայող Արմեն Խաչատուրի Հարությունյանին անզգուշությամբ պատճառել է ձախ ազդրի հետին մակերեսի գնդակային միջանցիկ հրազենային վնասվածք:
Ա.Հարությունյանը տեղափոխվել է զինվորական հոսպիտալ:
Դեպքի առթիվ Քրեական օրենսգրքի 373-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն:
Նմանատիպ հոդվածներ
Մանրամասներ՝ Սերժ Սարգսյանի եղբորորդու` Նարեկ Սարգսյանի ու թիկնապահների գործով
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ինչպես հայտնի է, Ազգային անվտանգության ծառայությունում Սերժ Սարգսյանի եղբորորդու` Նարեկ Սարգ...
Տոնածառի լույսերը վառելու արարողության հետ կապված որոշ փողոցներ կփակվեն
Հանրապետության հրապարակի տոնածառի լույսերը վառելու հանդիսավոր արարողության նախապատրաստական աշխատանքների հետ կապված` դեկտ...
Գլխավոր տոնածառի լույսերը կվառվեն դեկտեմբերի 21-ին
Այսօր Երեւանի քաղաքապետարանում տեղի ունեցած Խորհրդակցության ժամանակ քաղաքապետին զեկուցել են, որ ավարտին են մոտենում Աման...
Օրենքով գողեր, քրեական հեղինակություններ են ժամանել Հայաստան
«Հրապարակ» թերթի տվյալներով`այս օրերին տարբեր երկրներից Հայաստան են ժամանել մեծ թվով քրեական հեղինակություններ, հիմնական...