Հասարակություն
Արցախում զինվորը հրազենային վիրավորումով, «ծայրահեղ ծանր» ախտորոշմամբ հոսպիտալացվել է
Երեկ՝ կեսօրին, Ստեփանակերտի զինվորական հոսպիտալ է տեղափոխվել մի զինվոր։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը՝ վերջինը հոսպիտալ է տեղափոխվել աչքի մասում ստացած հրազենային վնասվածքով և, ըստ…
Երեկ՝ կեսօրին, Ստեփանակերտի զինվորական հոսպիտալ է տեղափոխվել մի զինվոր։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը՝ վերջինը հոսպիտալ է տեղափոխվել աչքի մասում ստացած հրազենային վնասվածքով և, ըստ տեղեկությունների, գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում, և տեղի բժիշկներն առաջին անհրաժեշտ բուժօգնությունն են ցուցաբերել ու հիմա պատրաստվում են վիրավոր զինվորին տեղափոխել Երևանի Մուրացանի հոսպիտալ։
Զինվորի մայրը ֆոտոլրագրող Գ․ Շամշյանի հետ զրույցում ասել է, «Տղաս Էրեբունու զինկոմիսարիատի կողմից է զորակոչվել բանակ և երեկ զանգահարեցին մեզ ու ասացին, որ գնացեք զինկոմիսարիատ, երեխայի դակումենտները ստացեք և գնացեք Մուրացանի հոսպիտալ. ձեր տղային Արցախից տեղափոխում են այնտեղ։ Թե ինչն է եղել պատճառը և ինչ պայմաններում է մեր տղան, ում ազգանունը Վահրանյան է, հրազենային վնասվածք ստացել, մենք դեռևս չգիտենք։ Այս պհաին մեզ միայն հետաքրքրում է երեխայի ճակատագիրը»։
Նմանատիպ հոդվածներ
Մանրամասներ՝ Սերժ Սարգսյանի եղբորորդու` Նարեկ Սարգսյանի ու թիկնապահների գործով
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ինչպես հայտնի է, Ազգային անվտանգության ծառայությունում Սերժ Սարգսյանի եղբորորդու` Նարեկ Սարգ...
Գրել նամակ ձիու անունից. 3-րդ դասարանցու ինքնուրույն աշխատանքը
Այսօր ֆեյսբուքահայությունը բավական ակտիվ քննարկում է 3-դ դասարանցու ինքնուրույն աշխատանքը: Ըստ հանձնարարության, երեխան պ...
Գլխավոր տոնածառի լույսերը կվառվեն դեկտեմբերի 21-ին
Այսօր Երեւանի քաղաքապետարանում տեղի ունեցած Խորհրդակցության ժամանակ քաղաքապետին զեկուցել են, որ ավարտին են մոտենում Աման...
Ռուսաստանում գազի թունավորումից հայ շինարարներ են մահացել
Մոսկվայի մարզի Շեստևո գյուղում կենցաղային գազի թունավորումից մահացել է հինգ մարդ, մեկ մարդ ծանր վիճակում է։ Այս մասին հա...