Քաղաքականություն
Հայկ Մարությանն արձագանք է հանրության պահանջին. գլխավոր տոնածառն աստղաբաշխական գին չունի
Gohar Vardanyan
870 դիտում
Հանրության մոտ բուռն արձագանք է հենց հիացմունքի պահով, մարդկանց մեծամասնությունը շատ ուրախացել է այս տոնածառով, ես ինքս շատ ուրախացել եմ՝ որպես երևանցի:
Այս մասին երեկ լրագրողների հետ ճեպազրույցում նշել է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք արդարացված են հանրության բուռն և բացասական արձագանքները, որ կան Երևանի տոնածառի ծախսերի մասով:
«Վստահեցնում եմ, որ գինն իրապես թանկ չի դրա համար, հենց հանրության պահանջն էր, որ ունենանք նոր տոնածառ: Ես սոցցանցերում արդեն նկատում եմ ուրախությունը, և այդ ուրախությունն ամբողջ հայությանն է»,-նկատել է քաղաքապետը:
Հարցին, թե արժեր այդքան գումար տրամադրել տոնածառի գնման համար, նա արձագանքել է. «Մենք բավականին մեծ գումար ենք տնտեսել Երևանի 2800-ամյակի միջոցառումներից, սա տնտեսած գումարների շատ փոքրիկ մասնիկն էր, և այս ուրախությունը, վստահեցնում եմ, արժեր: Ասեմ եմ, որ այդ գումարը, որ նշվել էր, նաև լուսավորության, խաղալիքների, հավաքելու համար էր, ոչ միայն տոնածառի»:
Նա հավելել է, որ տոնածառի համար աստղաբաշխական գներ չեն տրվել:
Հիշեցնենք, որ Երևանի քաղաքապետարանը երկրի գլխավոր տոնածառը տեղադրելու վրա ծախսել է 70 միլիոն դրամ։ 35 մետր բարձրությամբ գլխավոր տոնածառի արժեքի մեջ, որը արհեստական է և ռուսական արտադրության, մտնում են դրա տեղափոխումը, մոնտաժը, 1500 խաղալիք և ավելի քան 200 կմ լուսադիոդային լույսեր։
Նմանատիպ հոդվածներ
Ինչի՞ց է բողոքել Ռոբերտ Քոչարյանը ՄԻՊ-ին
Gohar Vardanyan
1 րոպե
473
Մակրոնը ուղերձ է հղել Փաշինյանին
Gohar Vardanyan
1 րոպե
830
Այս րոպեներին բողոքի ակցիա է իրականացվում գերատեսչությունների օպտիմալացման դեմ
Gohar Vardanyan
295
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Փաշինյանն ու Պուտինը ԵԱՏՄ նիստում
Gohar Vardanyan
969
Ավելին Քաղաքականություն բաժնից
Իրանը զգուշացնող հայտարարությամբ, կոչով դիմել է մի շարք պետությունների
1 րոպե
1,155
5.0
Էդ ավտոբուսում կոկորդիլոսագետ կա. Սեյրան Օհանյանի կինը հայտարարությամբ է հանդես եկել
1 րոպե
629
5.0
Մեկնարկում է նոր ծրագիր՝ Ղարաբաղից տեղահանվածների համար․ Թորոսյան
1 րոպե
1,847
3.7
Լավրովը՝ որոշ երկրների Իրանն արագ նվաճելու ծրագրերի մասին
1 րոպե
573