Պատահարներ
Սպիտակցի Հայկոն կասկածվում է մահվան ելքով վրաերթի մեջ.
Երեկ սարսափելի դեպք էր տեղի ունեցել Խանջյան փողոցում: Վրաերթի ենթարկվածը 2-րդ անգամ էր վրաերթի ենթարկվել: Գագիկ Շամշյանից տեղեկանում ենք, որ իրավապահների հսկայածավալ օպերատիվ-հետախուզական…
Երեկ սարսափելի դեպք էր տեղի ունեցել Խանջյան փողոցում: Վրաերթի ենթարկվածը 2-րդ անգամ էր վրաերթի ենթարկվել: Գագիկ Շամշյանից տեղեկանում ենք, որ իրավապահների հսկայածավալ օպերատիվ-հետախուզական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է Վերնիսաժի հարևանությամբ վրաերթի ենթարկված հետիոտնին կրկնակի վրաերթի ենթարկած ու դեպքի վայրը լքած վարորդը և նրա ավտոմեքենան։
Վարորդը եղել է 46-ամյա Հայկարամ Ղևոնդյանը, ով հանրությանը հայտնի է երգիչ ՙՍպիտակցի Հայկո՚, իսկ ավտոմեքենան եղել է Range Rover Stratstone մակնիշի B 861 HC 777 RUS համարանիշի։
Պարզվել է նաև, որ Kia-ն վարել է Երևանի բնակիչ՝ 43-ամյա Արայիկ Չիբուխչյանը, ով ծառայում է ՀՀ ՊՆ N զորամասում, իսկ մահացածը Երևանի բնակիչ՝ 68-ամյա Քնարիկ Պետիկյանն էր։ Քննիչ Գոռ Թադևոսյանի որոշմամբ Range Rover-ը տեղափոխվել է Երևանի Ճանապարհային Ոստիկանության հատուկ պահպանվող տարածք, ՙՍպիտակցի Հայկոն՚ էլ ենթարկվել է բժշկական փորձաքննության. պարզվել է, որ նա եղել է սթափ։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ քննիչի որոշմամբ նշանակվել է նաև դիակի դատաբժշկական փորձաքննություն, ինչից հետո պարզ կլինի, թե վրաերթի ենթարկվածը Kia-ի, թե Rang Rover-ի հարվածից է մահացել։ Վարորդներ Ա. Չիբուխչյանն ու ՙՍպիտակցի Հայկոն՚ ստորագրությամբ ազատ են արձակվել։
Նմանատիպ հոդվածներ
Ողբերգական վթար Գյումրիում. զոհերն ու վիրավորները ընտանիքի անդամներ են
Այսօր Շիրակի մարզում ժամը 01:20-ի սահմաններում Գյումրու բնակիչ, 54-ամյա Արիստակես Քոչարյանը իր վարած Opel Astra մակնիշի...
Թարմացված տվյալներ․ ո՞ր ճանապարհներն են դժվարանցանելի
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 14-ին ժամը 18:30-ի դրությամբ ՀՀ տարածքում կան դժվա...
Կենդանաբանական այգին պետք է շտապ փակվի. փորձագետ
Երևանի կենդանաբանական այգին պետք է անմիջապես փակվի։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Կենդանիների առողջությ...
Գագիկ Ծառուկյանը կարող է մեղադրվել խարդախության մեջ
«Ժամանակ» թերթը գրում է․ «ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանն արդեն տևական ժա¬մանակ է՝ հրաժարվում է վճարել BMW ավտոմեքենաների ս...