Պատահարներ
Ողբերգական վթար Գյումրիում. զոհերն ու վիրավորները ընտանիքի անդամներ են
Այսօր Շիրակի մարզում ժամը 01:20-ի սահմաններում Գյումրու բնակիչ, 54-ամյա Արիստակես Քոչարյանը իր վարած Opel Astra մակնիշի ավտոմեքենայով Գյումրի քաղաքի Բուլվարային թաղամասում՝ «ԱՐԳՈե խանութ-սրահի մոտ…
Այսօր Շիրակի մարզում ժամը 01:20-ի սահմաններում Գյումրու բնակիչ, 54-ամյա Արիստակես Քոչարյանը իր վարած Opel Astra մակնիշի ավտոմեքենայով Գյումրի քաղաքի Բուլվարային թաղամասում՝ «ԱՐԳՈե խանութ-սրահի մոտ, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել ոչ բնակելի տան պարսպին: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Ա. Քոչարյանն ու նրա ուղևոր, 46-ամյա Ժաննա Քոչարյանը տեղում մահացել են, իսկ մյուս ուղևորներ, 22-ամյա Տաթևիկ և 21-ամյա Արևիկ Քոչարյանները տեղափոխվել են Գյումրու բժշկական կենտրոն, իսկ 20-ամյա Լուսինե և 11-ամյա Միշա Քոչարյանները տեղափոխվել են Գյումրիի Ավստրիական մանկական հիվանդանոց: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Մ. և Ա. Քոչարյանների առողջական վիճակը բժիշկները գնահատել են ծանր, իսկ Լ. և Տ. Քոչարյաններինը ՝ բավարար: Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ մահացածներն ու վիրավորները ընտանիքի անդամներ էին:
Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
Նմանատիպ հոդվածներ
Սպիտակցի Հայկոն կասկածվում է մահվան ելքով վրաերթի մեջ.
Երեկ սարսափելի դեպք էր տեղի ունեցել Խանջյան փողոցում: Վրաերթի ենթարկվածը 2-րդ անգամ էր վրաերթի ենթարկվել: Գագիկ Շամշյանի...
Բերման են ենթարկվել ոստիկանության գնդապետի եղբորորոդուն առևանգողները
Ոստիկանության Արաբկիրի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները՝ դեկտեմբերի 15-ին, բերման ենթարկել 4 քաղաքաց...
Գողություն «Մակարավանք»-ից. հափշտակել են գանձանակի գումարը
Իջևանի «Մակարավանք» վանական համալիրից գողացել են արծաթե մոմակալներ, ապա կոտրել հանգանակության գանձանակը և հափշտակել այնտ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Խաղաղ Դոն 19 շենքի նկուղ ջուր է լցվում․ բնակիչներին էլ «ցրում» են
Էրեբունի վարչական շրջանի Խաղաղ Դոն 19 շենքի 3-րդ մուտքի նկուղ ջուր է լցվում: Այսօր նման ահազանգով Aurora News-ին են դիմե...