Քաղաքականություն

Ռ․Քոչարյան,Ն․Սարգսյան,օֆշորային ընկերություն ու մի շարք այլ հարցեր․Ա․Վանեցյանի պատասխանները՝ համառոտ

Gohar Vardanyan 749 դիտում
Ռ․Քոչարյան,Ն․Սարգսյան,օֆշորային ընկերություն ու մի շարք այլ հարցեր․Ա․Վանեցյանի պատասխանները՝ համառոտ
ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանն այսօր Ծաղկաձորում «Նկատառումներ, շեշտադրումներ, առաջարկություններ լրատվական հանրությանը» թեմայով սեմինարի շրջանակներում հանդիպում է ունեցել լրագրողների հետ, որի ժամանակ պատասխանել է մի շարք հարցերի։ -Ազգային անվտանգության ծառայության տնօրենը համոզված է, որ առաջիկայում կհայտնաբերվեն ու պատասխանատվության կենթարկվեն իր, ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի և ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի հեռախոսազրույցը գաղտնալսած անձիք: Խոսակցությունները մոնտաժված են, դա կապացուցվի նաև փորձաքննությամբ: Ես երբևէ իմ խոսակցություններում չեմ ասել որևէ բառ, որից կարող եմ ամաչել: Ընդհակառակը, գաղտնալսումները լույս սփռեցին այն ամենի վրա, ինչ կատարվում է: ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանն այսօր ArmLur.am-ի հթղթակցի հետ զրույցում հրաժարվել է մեկնաբանել տեսակետը, որ աղմկահարույց գաղտնալսումը հնարավոր է նախկին իշխանությունների ձեռագիրն է: -ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը անդրադարձել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների՝ ՄԻԵԴ դիմելու որոշմանը․ «Ցանկացած պաշտպանական կողմ, փաստաբանների խումբ կամ փաստաբան կարող է դիմել ցանկացած մարմնի, որպեզի ստանա այս կամ այն հարցի պատասխանը կամ որոշում: Ես չեմ ուզում որեւէ գնահատական տալ կամ կարծիք հայտնել: ՄԻԵԴ-ը այն կառուցն է, որ այդ հարցի պատասխանը կտա, ես երեւի թե ամենաշահագրգռված անձանցից եմ, որ պաշտպանները որքան հնարավոր է շուտ դիմեն այդ դատարան եւ ստանան իրենց հուզող հարցերի պատախանը»։ -«Կոնգրես» հյուրանոցը գնվել է ապօրինի ձեռք բերված գումարներով, այդ մասով քրեական գործը հարուցված է փողերի լվացման հատկանիշներով։ Պարոն Սեդրակ Քոչարյանը հրավիրվել է Ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտ, հարցաքննվել է որպես վկա։ Գործով իրականացվել են անհրաժեշտ միջոցառումներ, և առաջիկայում այդ գործով կտրվի հստակ տեղեկատվություն։ Դեռ մեղադրյալ չկա։ Թյուրիմացություն է եղել իմ այն հայտարարությունը, թե «Կոնգրես» հյուրանոցի ձեռբերումը կոռուպցիոն շղթայով է ձեռք բերվել։ -Ալեքսանդր Սարգսյանի նկատմամբ հարուցված քրեական գործը փողերի լվացման հատկանիշներով է և դրանով ընթանում է քննություն։ -Հայաստանի 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբոր՝ Ալեքսանդր Սարգսյանի որդին՝ Նարեկ Սարգսյանը, որին Գվատեմալայի քաղաքացի Ֆրանկլին Գոնսալես անունով անձնագրով դեկտեմբերի 6-ին հայտնաբերել էին Պրահայում, կանգնելու է դատարանի առաջ, քանի որ բոլոր հանգամանքները ի հայտ են եկել, փորձաքննության են ուղարկվել հայտնաբերված գծանկարները, որի արդյունքներով հաստատվել է, որ դրանք Սարյանի վրձնին են պատկանում։ Նարեկ Սարգսյանի էքստրադիցիայի հարցը առաջիկայում կլուծվի։ -ԱԺ նախկին պատգամավոր Շմայս մականունով հայտնի Առաքել Մովսիսյանի վերաբերյալ քննվող քրեական գործն ԱԱԾ-ն կարճել է: Արթուր Վանեցյանի խոսքով, երբ անձը ինքնակամ հանձնում է զենք-զինամթերքը, ապա որոշակի պայմանների առկայության դեպքում քրեական գործը կարճվում է: -Եկեղեցին և պետությունը տարանջատված են, մենք որևէ իրավասություն չունենք խառնվել եկեղեցու գործերի մեջ։ Մենք կարող ենք միայն ապահովել եկեղեցու և եկեղեցական համայնքի անվտանգությունը։ Ցանկացած բռնություն դատապարտելի է։ Համոզված եմ, որ եկեղեցին այնքան ուժ ու իմաստնություն ունի, որ կկարողանա այդ խնդիրը լուծել։ -Գյումրիում դեկտեմբերի 3-ին քաղաքի փողոցները մաքրելու դուրս եկած 57-ամյա կոնջը դաժան ծեծի ենթարկած 102-րդ ռուսական ռազմաբազայի ռուս զինծառայողը պետք է դատապարտվի հայկական դատարանում: Մարդասպանը չունի ազգություն, չունի պատկանելություն, այս կամ այն մասնագիտությանը, մարդասպանը մնում է մարդասպան և պետք է դատապարտվի։ - Արթուր Վանեցյանը` պատասխանելով հարցին, թե արդյոք ԱԱԾ-ն նույն ջանասիրությամբ զբաղվո՞ւմ է նաև Արթուր Վանեցյանի հարազատների բիզնեսներով, նաև Զիմֆիրա Վանեցյանի՝ օֆշորում գրանցված բիզնեսով, ասել է․ «Զեմֆիրա Վանեցյանն իմ հորեղբոր կինն է և 1989 թվականից չի բնակվում Հայաստանում, նա հորեղբորս հետ բնակվում է Ժնևում։ Ես բիզնես չունեմ, խոշոր գործարար է եղբայրս՝ Կարեն Վանեցյանը, ով նույնպես ՀՀ քաղաքացի չէր, ՀՀ քաղաքացիություն ստացել է այս տարի ՀՀ-ում տեղի ունեցած հեղափոխությունից հետո։ Նա ևս բիզնես գործունեություն չի ծավալում ՀՀ-ում, ՀՀ-ում չէ 1989 թվականից։ Կարեն և Արմեն Վանեցյանները խոշոր գործարարներ են, բիզնես գործունեություն են ծավալում Ուկրաինայում, Իրաքում, Իրանում, Սերբիայում և հետաքննող լրագրողները կարող են հետաքննել նրանց գործունեությունը։ Օֆշորային ընկերությունը հանցագործություն չէ։ Դա բիզնես գործիք է, որն օգտագործվում է աշխարհի շատ գործարարների կողմից»։ -«Ուժային կառույցներում մշտապես լինում են տեղաշարժեր։ Արցախի հանրապետության Պաշտպանության նախարարի արդեն նախկին հրամանատար Լևոն Մնացականյանի այլ աշխատանքի անցնելը շատ բնական եմ համարում։ Որևէ արտառոց բան չեմ տեսնում։ Արցախի և հայկական սահմանները ինչպես պաշտպանվել են, այնպես էլ պաշտպանվել են»։ Լրագրողների դիտարկմանը,թե դա կապ չունե՞ր Սասուն Միքայելյանի հայտարարության և Լևոն Մնացականյանի պատասխանի հետ,Արթուր Վանեցյանն ասել է այդպես չի կարծում։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250