Քաղաքականություն
Կամ ծառայություն, կամ ազատազրկում. Վալերի Օսիպյանը հանդիպել է ջավախքցի երիտասարդներին
Gohar Vardanyan
780 դիտում
Հայ–վրացական սահմանին՝ Նինոծմինդա–Բավրա անցակետում երեկ բողոքի ակցիա անցկացնող ջավախքցի երիտասարդներն այսօր հանդիպել են ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանի հետ։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է բողոքի ակցիայի մասնակիցներից մեկը։
ՙՊարոն Օսիպյանը լսել է մեր բողոքը, ասել է, որ իրենք հետամուտ կլինի հարցի լուծմանը եւ աել են, որ երկուշաբթի մեզ պատասխան կտան։ Մենք կսպասենք մինչեւ երկուշաբթի, եթե պատասխան չլինի, մենք այդ ժամանակ կառավարությանը կդիմենք։ Առայժմ մենք կառավարությունում ոչ մեկի հետ չենք հանդիպի՚,–ասել է զրուցակիցը ու հավելել է, որ իրենք առայժմ դադարեցնում են բողոքի ակցիաները եւ սպասում են Ոստիկանության պատասխանին։ Դրանից հետո եթե պատասխանն իրենց չբավարարի իրենք կդիմեն Կառավարություն եւ կվերսկսեն բողոքի ակցիաները։
Հիշեցնենք, որ նրանք պնդում են՝ դժվար կացության մեջ են հայտնվում Ռուսաստանից տուն վերադառնալիս։ Մինչեւ 27 տարեկան այն երիտասարդները, որոնք երկքաղաքացի են եւ ունեն հայկական անձնագիր, Ռուսաստանից վերադառնալիս Հայաստան մուտք գործելիս փաստի առաջ են կանգնում՝ կամ պետք է զորակոչվեն հայկական բանակ, կամ 5 տարի ժամկետով ազատազրկվեն։
Tert.am-ի թղթակցի հետ զրույցում էլ Նինոծմինդայի և Ախալքալաքի մեծամասնական պատգամավոր Հենզել Մկոյանն ասել է, որ արդեն 10 երիտասարդի ձերբակալել են: ՀՀ-ի սահման մտնելու ժամանակ նրանց ձերբակալել են և պահանջում են, որ գնան բանակ ծառայության, հակառակ դեպքում՝ նրանց սպասվում է 5 տարի ժամկետով ազատազրկում:
Նմանատիպ հոդվածներ
Ինչի՞ց է բողոքել Ռոբերտ Քոչարյանը ՄԻՊ-ին
Gohar Vardanyan
1 րոպե
473
Մակրոնը ուղերձ է հղել Փաշինյանին
Gohar Vardanyan
1 րոպե
830
Այս րոպեներին բողոքի ակցիա է իրականացվում գերատեսչությունների օպտիմալացման դեմ
Gohar Vardanyan
295
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Փաշինյանն ու Պուտինը ԵԱՏՄ նիստում
Gohar Vardanyan
969
Ավելին Քաղաքականություն բաժնից
Իրանը զգուշացնող հայտարարությամբ, կոչով դիմել է մի շարք պետությունների
1 րոպե
1,155
5.0
Էդ ավտոբուսում կոկորդիլոսագետ կա. Սեյրան Օհանյանի կինը հայտարարությամբ է հանդես եկել
1 րոպե
632
5.0
Մեկնարկում է նոր ծրագիր՝ Ղարաբաղից տեղահանվածների համար․ Թորոսյան
1 րոպե
1,848
3.7
Լավրովը՝ որոշ երկրների Իրանն արագ նվաճելու ծրագրերի մասին
1 րոպե
573