Քաղաքականություն
Ադրբեջանի պատվերով ՀՀ-ում գործունեություն իրականացրած 20-ից ավելի մարդ է դատապարտվել.ԱԱԾ
Gohar Vardanyan
1 րոպե
1,265 դիտում
Հայաստանում 1993 թվականից մինչև հիմա դատապարտվել է ադրբեջանական հատուկ ծառայությունների կողմից հավաքագրված ու նրանց պատվերով Հայաստանում աշխատանք իրականացրած երկու տասնյակից ավելի մարդ: ՙԱրմենպրես՚-ի հաղորդմամբ, այս մասին լրատվամիջոցների համար նախատեսված սեմինարի ընթացքում նշել է ԱԱԾ մայոր Տիգրան Դավիթավյանը:
ՙԱյդ մարդիկ աշխատել են Ադրբեջանի օգտին, ռազմական ու գիտատեխնիկական ոլորտներին վերաբերող տեղեկություններ են հավաքել, դիվերսիաներ ու մահափորձեր են ծրագրել՚,- ասել է Տիգրան Դավիթավյանը:
ԱԱԾ գիտաուսումնական կենտրոնի ղեկավար Արմեն Քինակցյանն էլ ավելացրեց, թե իրենք աշխատում են այն կանխավարկածով, որ հավաքագրվածներն ավելի շատ են, ու իրենք շարունակում են մշտապես փնտրել այդ մարդկանց:
ՙՀավաքագրվածների մի մասն էլ ժամանակին հայտնում է ադրբեջանական կողմի հետ ունեցած կապի, գործակցության մասին ու ազատվում է պատասխանատվությունից՚,-ասել է Արմեն Քինակցյանը: Մասնագետներն ավելացրեցին, որ նրանք աշխատում են հայկական կողմից հետ, դա ընդունված տարբերակ է:
Նմանատիպ հոդվածներ
Ինչի՞ց է բողոքել Ռոբերտ Քոչարյանը ՄԻՊ-ին
Gohar Vardanyan
1 րոպե
473
Մակրոնը ուղերձ է հղել Փաշինյանին
Gohar Vardanyan
1 րոպե
830
Այս րոպեներին բողոքի ակցիա է իրականացվում գերատեսչությունների օպտիմալացման դեմ
Gohar Vardanyan
295
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Փաշինյանն ու Պուտինը ԵԱՏՄ նիստում
Gohar Vardanyan
969
Ավելին Քաղաքականություն բաժնից
Իրանը զգուշացնող հայտարարությամբ, կոչով դիմել է մի շարք պետությունների
1 րոպե
1,158
5.0
Էդ ավտոբուսում կոկորդիլոսագետ կա. Սեյրան Օհանյանի կինը հայտարարությամբ է հանդես եկել
1 րոպե
634
5.0
Մեկնարկում է նոր ծրագիր՝ Ղարաբաղից տեղահանվածների համար․ Թորոսյան
1 րոպե
1,849
3.7
Լավրովը՝ որոշ երկրների Իրանն արագ նվաճելու ծրագրերի մասին
1 րոպե
574