Հասարակություն
Արցախում 3 մետրանոց ժենգյալով հաց են թխել
Արցախում 3 մետրանոց, 20 կգ 885 գրամ քաշով ժենգյալով հաց են պատրաստել։ Ինչպես տեղեկացնում է «Արցախպրեսը», Հադրութի շրջանում պատրաստված հսկա ժենգյալով հացը գրանցվել է Հայաստանի «Դյուցազնագրքում»…
Արցախում 3 մետրանոց, 20 կգ 885 գրամ քաշով ժենգյալով հաց են պատրաստել։
Ինչպես տեղեկացնում է «Արցախպրեսը», Հադրութի շրջանում պատրաստված հսկա ժենգյալով հացը գրանցվել է Հայաստանի «Դյուցազնագրքում»:
«Ռեկորդակիր» ուտեստը պատրաստվել է 1 ժամ 30 րոպեում։ Դրա պատրաստմանը մասնակցել են 8 մարդ: Ժենգյալով հացի պատրաստման համար օգտագործվել է 26 անուն կանաչու տեսակ, որոնք աճում են միայն Արցախում:
Հացը թխելու համար պատրաստվել է դրա չափերին համապատասխանող հատուկ սալօջախ։
Ժենգյալով հացի թռումն իրականացվել է Հադրութի շրջվարչակազմի աշխատակազմի մշակույթի և երիտասարդության հարցերի բաժնի նախաձեռնությամբ, որին անմիջական աջակցություն է ցուցաբերել շրջվարչակազմի ղեկավար Իվան Ավանեսյանը:
Նպատակը արցախյան խոհանոցի ավանդական ուտեստի արժևորումն է:
Նմանատիպ հոդվածներ
Մանրամասներ՝ Սերժ Սարգսյանի եղբորորդու` Նարեկ Սարգսյանի ու թիկնապահների գործով
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ինչպես հայտնի է, Ազգային անվտանգության ծառայությունում Սերժ Սարգսյանի եղբորորդու` Նարեկ Սարգ...
Երևանում գիշերային լուսավորություն չենք ունենա
Չլուսավորված փողոցներում հաճախ են տեղի ունենում ՃՏՊ-ներ, քանի որ տեսանելիության լուրջ խնդիր կա: Այս ամենին էլ գումարվում...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ԱՄՆ-ում մայրուղու վրա թափված թղթադրամները վթարների պատճառ են դարձել
ԱՄՆ Նյու Ջերսի նահանգում ինկասացիայի մեքենայից մայրուղու վրա թափված թղթադրամները ճանապարհատրանսպորտային մի շարք պատահարն...
Հայտնի է, թե երբ կվառեն Հայաստանի գլխավոր տոնածառի լույսերը
Հայտնի է, թե երբ են հանդիսավորությամբ վառելու Հանրապետության հրապարակի գլխավոր տոնածառի լույսերը։ «Արմենպրես»-ին Երևանի...