Քաղաքականություն

Ադրբեջանի կողմից ՀՀ սահմանի մի մասը կհսկեն սահմանապահները․ շարքերը կարող են խտանալ այլ տեղերում

Ադրբեջանի կողմից ՀՀ սահմանի մի մասը կհսկեն սահմանապահները․ շարքերը կարող են խտանալ այլ տեղերում
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանձնարարությամբ հայ-ադրբեջանական սահմանի ադրբեջանական կողմի Ղազախի և Ասթաֆայի հատվածի պահպանությունը այսուհետ իրականացնելու է պետական սահմանապահ ծառայությունը։ Այդ շրջանները սահմանակից են Տավուշի մարզին։ Այս մասին տեղեկացնում է ադրբեջանագետ Աշոտ Մովսիսյանը։ «Ըստ երևույթին, սահմանապահ զորքերին է փոխանցվում պաշտպանության նախարարության 3-րդ կորպուսի մարտական զորամասերի մի մասը։ Չափազանց հետաքրքիր զարգացում է, եթե դիտարկենք նաև ԼՂ հակամարտության կարգավորման վերաբերյալ տարբեր հայտարարությունների ֆոնին»,– իր ֆեյսբուքյան էջում գրել է Մովսիսյանը։ Նրա խոսքով՝ սա նաև նշանակում է, որ Ադրբեջանի զինված ուժերի անձնակազմի մի մասը կարող է տեղակայվել այլ ուղղությամբ, ինչը հայկական կողմի համար ցանկալի չէ։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250