Երեւանի ու Բաքվի միջեւ երկխոսություն կա․ Զախարովա
Խորհրդարանական ընտրություններից հետո Ռուսաստանը նպատակադրված է Հայաստանի հետ կառուցողական երկխոսության, այդ թվում Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ), Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) եւ Անկախ պետությունների համագործակցության (ԱՊՀ) շրջանակներում: Այս մասին այսօր ճեպազրույցի ընթացքում հայտարարել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
«Հայաստանի նոր խորհրդարանի եւ շուտով ձեւավորվելիք կառավարության հետ նպատակադրված ենք կառուցողական երկխոսություն հաստատել, որպեսզի ամրապնդենք մեր երկրների միջեւ համագործակցությունը, այդ թվում` ԵԱՏՄ, ՀԱՊԿ եւ ԱՊՀ շրջանակներում», - ասել է Զախարովան: