ԱՄՆ խաղաղության ծրագրից որոշ կետեր հանվել են. Լեհաստանի վարչապետ
Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը Լուանդայում անցկացված Ուկրաինայի վերաբերյալ ԵՄ ոչ պաշտոնական գագաթնաժողովից հետո հայտարարել է, որ եվրոպացի ղեկավարները անընդունելի են համարում ԱՄՆ-ի ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման ծրագրի 28 կետերից մի մասը, փոխանցում է ТАСС-ը։
Նրա խոսքով՝ «ուռա-լավատեսության համար քիչ հիմքեր կան», և ԵՄ առաջնորդները միաձայն են, որ մի քանի ժամ առաջ ներկայացված կետերի վրա աշխատանքը պետք է շարունակվի, քանի որ դրանցից որոշներն ընդունելի չեն։
Տուսկը նշել է, որ եվրոպացի ղեկավարներին չի բավարարում Ուկրաինայի զինված ուժերի թվաքանակի կրճատման առաջարկված կետը։ Նա ընդգծել է նաև Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցային ճնշումը պահպանելու անհրաժեշտությունը։ Տուսկը տեղեկացրել է, որ Կիևի անվտանգության երաշխիքի նպատակով ՆԱՏՕ-ի կործանիչներ Լեհաստան տեղափոխելու կետը ծրագրից հանվել է։
Հավելենք՝ Լուանդայում՝ ԵՄ-Աֆրիկյան միության գագաթնաժողովի ընթացքում, կայացել է եվրոպացի առաջնորդների ոչ պաշտոնական հանդիպումը Ուկրաինայի հարցով, որի հիմնական թեման եղել է ԱՄՆ-ի ներկայացրած խաղաղ կարգավորման ծրագիրը։
Նմանատիպ հոդվածներ
ՀՀ Սահմանադրությունն արտացոլում է Ադրբեջանի տարածքային ամբողջականության նկատմամբ պահանջներ․ Ադրբեջանի ԱԳՆ
Խաղաղության համաձայնագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի վերջին մեկնաբանությունները փոխանցվել են Հայաստանին։ Այս մասին հայտ...
Պետք է գիտակցել բառերը մանիպուլացնելու ամբողջ վտանգը. Զախարովա
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մեկնաբանել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը ՀԱՊԿ-ից...
Կենտրոնանալ է պետք այն հնարավորությունների վրա, որոնք կբացվեն ոչ միայն ՀՀ-ի և Ադրբեջանի, այլև ամբողջ տարածաշրջանի համար
«Շատ լավ նորություն է, որ համաձայնագիրը վերջանական տեսքի է բերվել։ Մեր կարծիքով, որքան շուտ ստորագրվի այդ փաստաթուղթը, ա...
«ՊԱՀԱՆՋՈՒՄ ԵՄ ՔՊԿ անդամ Հովհաննես Հարությունյանի ՀՐԱԺԱՐԱԿԱՆԸ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶՊԵՏԻ ՊԱՇՏՈՆԻՑ». Համլետ Մոսինյան
Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Գյումրու տարածքային կազմակերպության ավագանու անդամներից Համլետ Մոսինյանը ք...