Սահմանվում են Եվրասիական տրանսպորտային միջանցքներում երթևեկող տրանսպորտային միջոցների թույլատրելի զանգվածները
ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նոյեմբերի 24-ի նիստում ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը ներկայացրել է «Եվրասիական տրանսպորտային միջանցքներում ներառված՝ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների ավտոմոբիլային ճանապարհներով երթևեկող տրանսպորտային միջոցների թույլատրելի զանգվածների, սռնիների բեռնվածքի և եզրաչափերի մասին» համաձայնագրի վավերացման նախագիծը։ Սիմոնյանի խոսքով՝ փաստաթղթով սահմանվում են ԵԱՏՄ անդամ երկրների ավտոմոբիլային ճանապարհներով երթևեկող տրանսպորտային միջոցների թույլատրելի զանգվածները, սռնիներով բեռնվածությունն ու չափսերը։
Ըստ համաձայնագրի՝ ավտոմոբիլային փոխադրումներ իրականացնելիս անդամ պետությունները պետք է ապահովեն, որ տրանսպորտային միջոցների չափսերն ու զանգվածները, ինչպես նաև մեկ սռնու կամ սռնիների խմբի զանգվածները չգերազանցեն համաձայնագրով և ազգային օրենսդրությամբ սահմանված արժեքները։
Հանձնաժողովը երկրորդ ընթերցմամբ քննարկել է նաև «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» օրենքում լրացումներ նախատեսող նախագծերի փաթեթը։ Արմեն Սիմոնյանի պարզաբանմամբ՝ առաջին ընթերցումից հետո կատարվել է մեկ տեխնիկական փոփոխություն։
Նախագծերի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է ԵԱՏՄ «Համակարգված տրանսպորտային քաղաքականության մասին» արձանագրությամբ՝ 2016–2025 թվականների ընթացքում անդամ պետությունների տարածքներում բեռնափոխադրումների փուլային ազատականացման ծրագրի կատարման ապահովմամբ։
Քննարկված նախագծերը ստացել են դրական եզրակացություն։
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանը վեց շաբաթ է չի արձագանքում խաղաղության համաձայնագրի Ադրբեջանի վերջին առաջարկներին. Բայրամով
Հայաստանը վեց շաբաթ է չի արձագանքում խաղաղության համաձայնագրի տեքստի վերաբերյալ Ադրբեջանի վերջին առաջարկներին, ասել է Ադ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Լենինգրադյան փողոցում բախվել են շտապօգնության և պարեկային ծառայության մեքենաները
Այսօր առավոտյան Երևանի Լենինգրադյան փողոցում շտապօգնության և ՀՀ պարեկային ծառայության մեքենան բախվել են միմյանց։ &n...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Բողոքի ակցիա. Եղվարդի ծննդատունը լուծարվում է
Այսօր Եղվարդի ծննդատունը լուծարվելու խնդրով բողոքի ակցիա են իրականացնում ծննդատան բուժաշխատողները։ Աշխատակիցներից...
Ադրբեջանի զինուժը հրթիռակոծել է Արցախի Մարտունի քաղաքը. կա մեկ զոհ, վնասվել են բնակելի տներ
Ադրբեջանի զինուժը հրադադարի մասին հայտարարությունից հետո հրթիռակոծել է Արցախի Մարտունի քաղաքը, այս մասին տեղեկացնում է Ա...