ՏԵՍԱՆՅՈՒԹ․Հայազգի գործարարն օգնության խնդրանքով դիմել է Պյոտր Պորոշենկոյին
Ուկրաինայում բնակվող հայազգի գործարար Արթուր Մխիթարյանը, որը շինարարական բիզնես է վարում, տեսանյութ է հրապարակել՝ դիմելով Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյին:
Այս մասին տեղեկացնում է Rusarminfo-ն։ Գործարարն երկրի նախագահին կոչ է արել կանխել Ուկրաինայի Անվտանգության ծառայության գործողություններն իր ղեկավարած Taryan Group-ի և այլ ընկերությունների նկատմամբ:
Տեսաուղերձում Մխիթարյանն ընդգծել է, որ շինարարության համար նոր կանոններով անհրաժեշտ է մշակույթի նախարարության հավանությունը, որն էլ թույլտվություն է տալիս ոչ բոլոր ընկերություններին: Նման թույլտվություն ստանալուց հետո էլ Ուկրաինայի անվտանգության ծառայությունը քրեական գործ է հարուցել՝ դրա բացակայության ձևակերպմամբ:
Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Մխիթարյանները 44-րդ տեղն են զբաղեցրել Ուկրաինայի 100 ամենահարուստ մարդկանց ցանկում: