ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Սերժ Սարգսյանի եղբորորդին չպատասխանեց «Ֆրանկլին Գոնսալես»-ի մասին հարցին
Սաշիկ Սարգսյանի որդին՝ Հայկ Սարգսյանը հրաժարվեց պատասխանել լրագրողների հարցերին, որոնցից մեկն էլ եղբոր՝ Նարեկ Սարգսյան-«Ֆրանկլին Գոնսալես»-ի մասին էր:
Նշենք, որ Նարեկ Ալեքսանդրի Սարգսյանը հայտնաբերվել է դեկտեմբերի 6-ին՝ Պրահայում: Հայտնաբերման պահին նա ներկայացրել է Գվատեմալայի քաղաքացու կեղծ անձնագիր՝ Ֆրանկլին Գոնսալեսի անհատական տվյալներով:
Հիշեցնենք, որ այսօր Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում այսօր՝ դեկտեմբերի 12–ին շարունակվում է ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբորորդու՝ Հայկ Սարգսյանի գործով հերթական դատական նիստը։
Հայկ Սարգսյանը մեղադրվում է 11 տարի առաջ տեղի ունեցած հանցագործության՝ սպանության փորձի եւ ապօրինի կերպով զենք-զինամթերք պահելու համար: Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 34-104-րդ հոդվածի 1-ին (սպանության փորձ) մասի եւ 235-րդ հոդվածի 1-ին մասի (զենք–զինամթերք ձեռք բերելու եւ պահելը) հատկանիշներով։