Հասարակություն
Կենդանաբանական այգում բեզոարյան այծ է սատկել
Պատահարներն ու անցանկալի իրադարձությունները համառորեն չեն լքում Կենդանաբանական այգին վերջին շրջանում: Aurora News-ը Կենդանաբանական այգու հանրային կապերի ծառայությունից տեղեկացավ, որ այսօր առավոտյան…
Պատահարներն ու անցանկալի իրադարձությունները համառորեն չեն լքում Կենդանաբանական այգին վերջին շրջանում:
Aurora News-ը Կենդանաբանական այգու հանրային կապերի ծառայությունից տեղեկացավ, որ այսօր առավոտյան դժբախտ դեպք է տեղի ունեցել նաև բեզոարյան այծերից մեկի հետ: Վերջինս հայտնաբերվել է սատկած վիճակում:
Բանն այն է, որ բեզոարյան այծի այս առանձնյակը երկուշաբթի օրը հայտնվել էր իր ազատավանդակից և Կենդանաբանական այգու սահմաններից դուրս, սակայն այգու աշխատակիցների ջանքերով նորից վերադարձել է այնտեղ: Ծառայությունից հայտնում են, որ կենդանին այդ ազատավանդակում բնակվում էր 2013 թվականից՝ ծնվելու օրվանից: Թե ինչն է դարձել պատճառ, որ կենդանին փախնի տարածքից, ինչպես նաև՝ կենդանու անկման պատճառը, հանգամանալից ուսումնասիրությունը կպարզի:
"Փաստ է սակայն, որ վերջին շրջանում Այգու շուրջ ծավալված իրադարձությունները շարունակվում են, և անհնար է դրանցում չնկատել հետևողականություն և ցանկալիին հասնելու պայքար:
Պատահական չենք համարում, որ հերթական միջադեպը տեղի ունեցավ Այգու տնօրենի վերջին հարցազրույցից հետո, որը հրապարակվել է irates.am-ում:
Համոզված ենք, որ քանի դեռ իրավապահ մարմինները ամբողջ ուժով և ծավալով չեն զբաղվել վերջին շրջանում Կենդանաբանական այգում տեղի ունեցած իրադարձություններով և դրանց մեղավորները չեն պատժվել, այս իրավիճակը, ցավոք, շարունակական է լինելու:
Ի դեպ այս դեպքը կրկին մատնացույց է անում Կենդանաբանական այգու տնօրինության բազմիցս բարձրացրած՝ Այգու ամբողջական տարածքի ցանկապատման խնդրի ակտուալությունը",- նշվում է հաղորդագրությունում:
Հիշեցնենք, որ Կենդանաբանականում այժմ կա 12 բեզոարյան այծ, որոնցից երեքը այգում ծնվել են այս տարի։ Իսկ հիշյալ հարցազրույցում կենդանաբանական այգու տնօրեն Ռուբեն Խաչատրյանը հայտնել էր, որ նախկինում մարդիկ այգում ոչ օրինական ճանապարհով գումարներ աշխատելու մեծ հնարավորություններ են ունեցել։
Նմանատիպ հոդվածներ
Մանրամասներ՝ Սերժ Սարգսյանի եղբորորդու` Նարեկ Սարգսյանի ու թիկնապահների գործով
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ինչպես հայտնի է, Ազգային անվտանգության ծառայությունում Սերժ Սարգսյանի եղբորորդու` Նարեկ Սարգ...
Բենզինի գները նվազում են․ Ժողովուրդ
Մինչ նախկին իշխանությունները դժգոհում են գնաճից, Հայաստանում սկսել են նվազել բենզինի գները: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Թեժ գծի իմաստը կբացատրեք, եթե 25 րոպե պատասխանող չկա․Քեյան
«Վարորդի ընկեր» ՀԿ-ի նախագահ Տիգրանը Քեյանը այսօր մոտ 25 րոպե փորձել է կապ հաստատել Երևանի քաղաքապետաանի թեժ գծի աշխատակ...
Զինծառայողները բաց նամակով դիմել են Փաշինյանին
Մի խումբ զինծառայողներ բաց նամակ են հղել ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին՝ իրենց ծառակից ընկերոջ մորը՝ Հասմիկ...