Հասարակություն
192 դպրոցի տնօրենը կաշառք է ստացել և 5 տարի շարունակ վատնել աշխատավարձերը
Երևանի 192 դպրոցի տնօրենը աշխատանքի ընդունման դիմաց կաշառք է ստացել և վատնել իրեն վստահված միջոցները։ Դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել, որը Քննչական կոմիտեում վարույթ է ընդունվել։ Այս մասին…
Երևանի 192 դպրոցի տնօրենը աշխատանքի ընդունման դիմաց կաշառք է ստացել և վատնել իրեն վստահված միջոցները։ Դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել, որը Քննչական կոմիտեում վարույթ է ընդունվել։ Այս մասին Aurora News-ը տեղեկանում է կոմիտեի տարածած հաղորդագրությունից։
Պարզվել է, որ Երևանի Գ.Վարդանյանի անվան թիվ 192 հիմնական դպրոց ՀՈԱԿ-ի տնօրենը, նախնական համաձայնության գալով Երևան քաղաքի՝ 1965 թվականին ծնված բնակչուհու հետ, վերջինիս աղջկան նույն դպրոցում որպես դասվար հրամանագրելու համար 2013 թվականի օգոստոսին պահանջել և ստացել է 1500 ԱՄՆ դոլար կաշառք:
Բացի դա, նույն դպրոցի տնօրենը 2013 թ․-ի ապրիլից մինչև 2018 թ․-ի մայիսն ընկած ժամանակահատվածում դպրոցի լաբորանտի և հոգեբանի հաստիքներում աշխատանքի է ընդունել Ա. Գ.-ին, ով փաստացի աշխատանքի չի հաճախել, իսկ վերջինիս անվամբ դուրս է գրվել 1.161.679 դրամ աշխատավարձ: Այսպիսով՝ տնօրենի կողմից առերևույթ վատնվել է իրեն վստահված 1.161.679 դրամ գումարը:
Նմանատիպ հոդվածներ
Մանրամասներ՝ Սերժ Սարգսյանի եղբորորդու` Նարեկ Սարգսյանի ու թիկնապահների գործով
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ինչպես հայտնի է, Ազգային անվտանգության ծառայությունում Սերժ Սարգսյանի եղբորորդու` Նարեկ Սարգ...
Բենզինի գները նվազում են․ Ժողովուրդ
Մինչ նախկին իշխանությունները դժգոհում են գնաճից, Հայաստանում սկսել են նվազել բենզինի գները: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի...
Զինծառայողները բաց նամակով դիմել են Փաշինյանին
Մի խումբ զինծառայողներ բաց նամակ են հղել ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին՝ իրենց ծառակից ընկերոջ մորը՝ Հասմիկ...
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է
Վրաստանում Հայաստանի դեսպանատնից ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացնում են, որ դեկ...