ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Նոր Գեղիում կրքերը չեն հանդարտվում․ պարզաբանում է համայնքապետը
Կոտայքի մարզի Նոր Գեղի համայնքում արդեն 4 ամիս է կրքերը չեն հանդարտվում: Ավելի վաղ հայտնել էինք, որ Նոր Գեղի համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Վարդան Պապյանը, որն ըստ տեղացիների՝ մարզպետի համագյուղացին է, նրա սանիկը: Նշենք, որ Պապյանի նշանակումից հետո համայնքում իրավիճակը լարվել է: Գյուղացիները, Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանից պահանջում էին, որ համայնքապետի պաշտոնում մի քանի մարդ թեկնածություն դնեն: Համայնքի բնակիչները մասնավորապես նշել էին․ « Ով կանցնի, թող անցի, ոչ թե վերեւից մարդ դնեն իրենց գլխին, ասեն՝ էսա ձեր գյուղապետը: ՀՀԿ-ից դուրս եկանք, ընկանք «ՀՀԿ-ի ջեբը»: Չի բացառվում, որ մի օր էլ դպրոցի տնօրեն կազատեն, որ իրենց բարեկամին տեղավորեն»։ Հատկանշական է, որ դեռ սեպտեմբերին գյուղի բնակիչները պահանջում էին համայնքապետի պաշտոնում նշանակել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության մեկ այլ անդամի, որն արմատներով Նոր Գեղիից է, ում գյուղացիները լավ են ճանաչում: Radioaurora-ն կապ հաստատեց համայնքապետ Վարդան Պապյանի հետ, հասկանալու համար, թե ի վերջո ի՞նչն է համայնքում լարվածության պատճառն ու արդյոք իրականությանը համապատասխանում են տեղեկությունները, թե ինքը հրաժարական է տվել։ Վարդան Պապյանի հետ զրույցը՝ տեսանյութում․

Քաղաքականություն