ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ինչպես են Այգեզարդ գյուղում զույգերով քվեարկում
Նորից նույն Այգեզարդ գյուղում զույգերով մտնում են քվեարկության։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Կարպիս Փաշոյանը։ "Քիչ առաջ նույն գյուղից մեր ընկերներից մեկը զանգահարեց ու պատմեց, որ քաղաքացիները ընտրելուց առաջ ու հետո պարտադիր կերպով մտնում են գյուղապետարան՝ գյուղապետի մոտ։ Ավելացրեց նաև, որ գյուղապետը աշխատում է Արարատի մարզպետի համար։ Կարծես թե Արարատի մարզում ինչ-որ մարդկանց գլխին սև ամպեր են կուտակվում",- գրել է նա։ Տեսանյութը՝ Կարպիս Փաշոյանի ֆեյսբուքյան էջի։

Քաղաքականություն