Քաղաքականություն
Մենուա Հարությունյանի «ձիու» լուսանկարից հետո փոխնախարարը հրաժարվեց բանավեճից
«Իմ քայլը» դաշինքի պատգամավորի թեկնածու, արտաքին գործերի փոխնախարար Ռուբեն Ռուբինյանը հրաժարվել է բանավիճել ՀՀԿ թեկնածու Մենուա Հարությունյանի հետ:\r\nՖեյսբուքյան իր էջում Ռուբեն Ռուբինյանը գրել է…
«Իմ քայլը» դաշինքի պատգամավորի թեկնածու, արտաքին գործերի փոխնախարար Ռուբեն Ռուբինյանը հրաժարվել է բանավիճել ՀՀԿ թեկնածու Մենուա Հարությունյանի հետ:\r\nՖեյսբուքյան իր էջում Ռուբեն Ռուբինյանը գրել է, որ պատճառը Մենուա Հարությունյանի վերջին նկարն է, որտեղ նա սպիտակ ձիու վրա նստած է:\r\n«Մի քանի օր առաջ համաձայնել էի «Շանթի» եթերում երեկոյան բանավիճել ՀՀԿ-ի 9-րդ համար Մենուա Հարությունյանի հետ, բայց երեկվա «ձիու պատմությունից» հետո զգացի, որ ուղղակի չեմ կարող իմ ներկայությամբ լրջացնել անլրջությունը, և ինձ համար անհարիր կլինի մասնակցել նման բանավեճի: Կանխագուշակելով հնարավոր շահարկումները` ասեմ, որ պատրաստ եմ փոխարենը բանավիճել ՀՀԿ 10-յակից ցանկացածի հետ»,- գրել է փոխնախարարը:\r\n\r\nՆշենք,որ երեկ ՀՀԿ ցուցակի 9-րդ համար Մենուա Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում ձիով լուսանկար էր հրապարակել Կապանից՝ գրառելով, որ ինքը շարունակելու է Դավիթ Բեկի կիսատ գործերը:
Նմանատիպ հոդվածներ
«Իմ նման տղու հետ դժվար է բանավիճել». Մենուա Հարությունյանը՝ փոխնախարարին
«Առաջարկում եմ «Շանթ» հեռուստաընկերության ղեկավարությանը բանավեճի համար հատկացվելիք ողջ եթերը տրամադրել միայն ինձ, մանավ...
Արմեն Աշոտյանը պատրաստվում է դատի տալ Արարատ Միրզոյանին
ՀՀ ԱԺ պատգամավորի թեկնածու Արմեն Աշոտյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով Արարատ Միրզոյանի հայտարա...
Նոր փաստեր Քոչարյանի որդիների ծառայությունից. «ՀԺ»
\r\nՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հայտնի հայտարարությունից հետո Ռոբերտ Քոչարյանի կրտսեր որդին երեկ լուսանկար...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Շարմազանովին կոչ եմ անում չանցնել կոռեկտության սահմանը․ Ալեն Սիմոնյան
Էդուարդ Շարմազանովին կոչ եմ անում չանցնել կոռեկտության սահմանը:Այս մասին ԱԺ-ում պատասխանելով լրագրողի հարցին՝ ինչպե՞ս կմ...