Քաղաքականություն
Նոր փաստեր Քոչարյանի որդիների ծառայությունից. «ՀԺ»
\r\nՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հայտնի հայտարարությունից հետո Ռոբերտ Քոչարյանի կրտսեր որդին երեկ լուսանկարներ էր հրապարակել եւ փորձել հերքել Փաշինյանի ասածը՝ Քոչարյանի որդիների…
\r\nՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հայտնի հայտարարությունից հետո Ռոբերտ Քոչարյանի կրտսեր որդին երեկ լուսանկարներ էր հրապարակել եւ փորձել հերքել Փաշինյանի ասածը՝ Քոչարյանի որդիների զինվորական ծառայության վերաբերյալ:\r\n\r\n«Հայկական ժամանակ»-ին հաջողվեց պարզել, որ Սեդրակ Ռոբերտի Քոչարյանը 2004 թվականին ավարտել է ԵՊՀ տնտեսագիտական ֆակուլտետը եւ 2005 թվականի հունիսին պարտադիր ժամկետային զինվորական ծառայության է զորակոչվել ՀՀ ՊՆ թիվ N զորամաս (Պահպանության եւ սպասարկման գունդ, Երեւան), որտեղից գործուղվել է ՊՆ իրավաբանական վարչություն, որպես գործավար: Նա ծառայության է ներկայացել «սովորական աշխատանքային» ռեժիմով՝ 09:00-ից 18:00-ն, եւ չի գիշերել զորանոցում:\r\n\r\nՆրա եղբայրը՝ պահեստազորի սերժանտ Լեւոն Ռոբերտի Քոչարյանը, 2006 թվականին ավարտել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետը: 2006 թվականի հունիսից մինչեւ 2008 թվականի հունիսը, պարտադիր ժամկետային զինվորական ծառայություն է անցել ՀՀ ԱԱԾ ներկայումս լուծարված թիվ N զորամասում (Երեւան)։\r\n\r\nԼ. Քոչարյանին ծառայության ողջ ժամանակահատվածում կցված է եղել 404 SS 02 պետհամարանիշի «Վազ 2121» մակնիշի ավտոմեքենա, որով նա անարգել, օրվա ցանկացած ժամի ելք ու մուտք է կատարել զորամաս, սակայն, որպես վարորդ, որեւէ կոնկրետ գործառույթ չի ունեցել: Զորանոցում չի գիշերել: Երբեմն գիշերել է հրամանատարի օգնականի աշխատասենյակում:\r\n\r\nՆրա հրապարակած լուսանկարներն արված են Լոռու մարզի ճամբարային հավաքի ժամանակ: \r\n\r\nԻ դեպ, որոշ տեղեկությունների համաձայն՝ Քոչարյանի որդիները ծառայությունն ավարտելուց հետո, կամ դրանից շատ չանցած իրենց հաշվին ունեցել են տասը եւ ավելի միլիոն դոլար։ \r\nՄանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։
Նմանատիպ հոդվածներ
Գագիկ Ծառուկյանը նշեց բանավեճին մասնակցելու պայմանը
Եթե պարոն վարչապետը մասնակցի, կմասնակցեմ։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց «Բարգավաճ Հայաստան» կուսակցությ...
Ադրբեջանը Պակիստանից ավիառումբեր կգնի
Պակիստանն Ադրբեջան կմատակարարի տարբեր նշանակության ավիառումբեր: Այդ մասին հայտնել են պակիստանյան Global Industrial & Def...
Մենուա Հարությունյանի «ձիու» լուսանկարից հետո փոխնախարարը հրաժարվեց բանավեճից
«Իմ քայլը» դաշինքի պատգամավորի թեկնածու, արտաքին գործերի փոխնախարար Ռուբեն Ռուբինյանը հրաժարվել է բանավիճել ՀՀԿ թեկնածու...
«Իմ նման տղու հետ դժվար է բանավիճել». Մենուա Հարությունյանը՝ փոխնախարարին
«Առաջարկում եմ «Շանթ» հեռուստաընկերության ղեկավարությանը բանավեճի համար հատկացվելիք ողջ եթերը տրամադրել միայն ինձ, մանավ...